Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿ ...

 

 

040.0771.250801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2001 թվականի N 771

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին`

ա) 4-ամսյա ժամկետում ապահովել իրենց ենթակայության 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների սեփականությունը հանդիսացող, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող (այդ թվում` վարձակալությամբ տրված) կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների նկատմամբ գույքային իրավունքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման նպատակով հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնելը: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նպատակով հայտի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը: Հողահատկացման հիմքերի բացակայության դեպքում դրանք ստանալու նպատակով հայտերը ներկայացնել Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին.

բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված աշխատանքներն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

2. Երևանի քաղաքապետին` պետական կառավարման մարմինների կողմից հողահատկացման հիմքերի ստացման համար հայտեր ստանալուց հետո 20-օրյա ժամկետում իրականացնել այդ հայտերում նշված կազմակերպությունների զբաղեցրած հողատարածքների սահմանների ճշտման աշխատանքները, ընդունել համապատասխան հողամասերի տրամադրման մասին որոշումներ և սահմանված կարգով կնքել հողօգտագործման պայմանագրեր:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` առաջարկել համայնքի ղեկավարներին պետական կառավարման մարմինների կողմից հողահատկացման հիմքերի ստացման համար հայտեր ստանալուց հետո 15-օրյա ժամկետում իրականացնել այդ հայտերում նշված կազմակերպությունների զբաղեցրած հողատարածքների սահմանների ճշտման աշխատանքները, ընդունել համապատասխան հողամասերի տրամադրման մասին որոշումներ և սահմանված կարգով կնքել հողօգտագործման պայմանագրեր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

ա) դպրոցների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել անվճար.

բ) պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և պետական հիմնարկների տնօրինության տակ գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել սահմանված կարգով` այդ կազմակերպությունների ու հիմնարկների հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 311 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը և 6-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2001
N 771
Որոշում