040.0766.230801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2001 թվականի N 766
i
«ԿԱՆԱՆՑ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Կանանց սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն իր անվանման մեջ ունենալ «Հայաստանի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 23-ից: