Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0764.160801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2001 թվականի N 764

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 5315 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գորիսի «Հաբանդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով Գորիսի «Հաբանդ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 4794 հազ. դրամ, որը համապատասխանում է 4794 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 3835 հազ. դրամ, որը համապատասխանում է 3835 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 959 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. Գորիսի «Հաբանդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 527 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ փոխառությունների գծով` 5 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 293 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրների նկատմամբ` 76 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 16 հազ. դրամ.

սոցիալ ապահովագրության գծով` 114 հազ. դրամ:

1.6. Գորիսի «Հաբանդ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 37938 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արգիկ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 20575 հազ. դրամ, որը համապատասխանում է 20575 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 16460 հազ. դրամ, որը համապատասխանում է 16460 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 4115 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Արգիկ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 23307 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5274 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1343 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9537 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2838 հազ. դրամ.

սոցիալ ապահովագրության գծով` 4315 հազ. դրամ:

2.6. «Արգիկ» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Մասիսի ավտոտեխսպասարկման կայանի գույքի ներդրմամբ ստեղծել «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը:

3.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 63772 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 63348 հազ. դրամ, որը համապատասխանում է 63348 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 50678 հազ. դրամ, որը համապատասխանում է 50678 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 12670 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.6. Մասիսի ավտոտեխսպասարկման կայանի պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 424 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 47 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 237,5 հազ. դրամ.

սոցիալ ապահովագրության գծով` 139,5 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Վանաձորի 2981 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել բազայի գույքը (քաղ. Վանաձոր, Թևոսյան 7):

4.2. Հաշվեկշռային մեթոդով 17902 հազ. դրամ գնահատված «Վանաձորի 2981 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության բազայի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

4.3. Սահմանել «Վանաձորի 2981 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության բազայի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 4476 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսության գույքը:

5.2. Հաշվեկշռային մեթոդով 6745 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

5.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1686 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

5.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել թռչնաբուծական տնտեսության գույքը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 245 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության թռչնաբուծական տնտեսության գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

6.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության թռչնաբուծական տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը` 61 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 87699 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետև` գնորդ):

7.2. Սահմանել 82752 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 57,82 տոկոս) վաճառքի գինը` 11962 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

7.3. «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4947 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 887 հազ. դրամ.

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 846 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2364 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 88 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 762 հազ. դրամ:

7.4. «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.5. Վճարումները կատարել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

Պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավոր է`

մասնավորեցումից հետո առաջիկա 12 ամսվա ընթացքում կատարել մոտ 3000 հազ. դրամի չափով ներդրումներ` շենքերի և սարքավորումների վերանորոգման համար,

ապահովել 30 աշխատատեղ:

7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով` 45812 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Լենվել Սարգսյանին (անձնագիր AB 0224375, հասցեն` քաղ. Արմավիր, Սայաթ-Նովայի 3, բն. 17) (այսուհետև` գնորդ):

8.2. Սահմանել 42670 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 10668 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

8.3. «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3142 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 107 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1320 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1441 հազ. դրամ.

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 274 հազ. դրամ:

8.4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության հետ հողի օգտագործման պայմանագրի կնքումը:

8.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` նախատեսելով, որ այն կնքելու պահից գնորդը`

15 օրվա ընթացքում կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար.

մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գումարի 50 տոկոսը` 5300 հազ. դրամը, պետք է վճարի մեկ ամսվա ընթացքում, իսկ մնացածը` 5368 հազ. դրամը, երեք ամսվա ընթացքում.

մինչև 2001 թվականի դեկտեմբեր ամիսը պետք է ապահովի 10 աշխատատեղ.

երկու տարվա ընթացքում պետք է կատարի 1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ` արտեզյան ջրի հանման և շենքերի հիմնանորոգման համար:

8.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 95171 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արջերմեկ «փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 63137 հազ. դրամ, որը համապատասխանում է 63137 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 63137 հազ. դրամ, որը համապատասխանում է 63137 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսի նվազագույն գինը` 31568 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

9.5. «Արջերմեկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 32034 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 5385 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 2216 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9947 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 14486 հազ. դրամ:

9.6. «Արջերմեկ» բաց բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 203,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

9.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2001
N 764
Որոշում