Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 10 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2021 թվականի N 81-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հատուկ ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի:».

2) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել շահառուի կարիքների գնահատման գործիքը` համաձայնեցնելով առողջապահության նախարարի հետ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել անհատական հավաստագրի ձևը, գնային արժեքները, բազմամասնագիտական թիմի կազմը, աշխատակարգը և գործառույթները, շահառուի դիմումի ձևը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց տվյալները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունվարի 25-ի

N 81-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1035-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց (այսուհետ` շահառու) աջակցող միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները և քաղաքացիական անձինք (այսուհետ` զինծառայողներ և քաղաքացիական անձինք) աջակցող միջոց ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողով` ներկայացնելով դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նոտարական վավերացմամբ կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

3. Եթե զինծառայողները և քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ այլ բժշկական կազմակերպություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ բուժատեխնիկական հանձնաժողով, ապա վերջինս զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա հնգօրյա ժամկետում կազմակերպում է այցելություն անձի գտնվելու վայր:

4. Բուժատեխնիկական հանձնաժողովը գնահատում է անձի կարիքը, նույն օրը տալիս է եզրակացություն` աջակցող միջոցի անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում բուժատեխնիկական հանձնաժողովը նույն օրը կազմակերպում է պետական հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի ընդունումը, սահմանված կարգով ապահովում դրա հետագա ընթացքը, ինչպես նաև տրամադրում է տվյալ աջակցող միջոցը տրամադրող կազմակերպությունների ցանկը, դրանց կոնտակտային տվյալները և հասցեները: Բուժատեխնիկական հանձնաժողովը պետական հավաստագիր ստանալու համար դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է հավաստագրի կազմումը և դրա մասին տեղեկացնում դիմողին:

5. Սույն ընթացակարգի 2-4-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում 6-րդ կետով սահմանված շահառուների պրոթեզավորման (վերին կամ ստորին վերջույթի, աչքի և ձայնաստեղծ պրոթեզների տրամադրման) գործընթացի վրա: Սույն հավելվածի 6-րդ կետում նշված շահառուների վրա տարածվում են սույն կարգի 6-19-րդ կետերով սահմանված դրույթները:

6. Սույն ընթացակարգի պրոթեզավորման շահառուներ են հանդիսանում ռազմական գործողություններին մասնակցած`

1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.

2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.

3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.

4) կամավորականները:

7. Շահառուների պրոթեզավորումն իրականացվում է կարիքի գնահատման հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցուցակները, որոնք կարող են համալրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ճշգրտված տվյալներով:

8. Շահառուների կարիքի գնահատումն իրականացնում է բուժատեխնիկական հանձնաժողովը և այդ նպատակով ստեղծված բազմամասնագիտական թիմը:

9. Կարիքների գնահատման բազմամասնագիտական թիմի կազմում ընդգրկվում են առնվազն հետևյալ մասնագետները`

1) օրթոպեդ կամ վնասվածքաբան.

2) ֆիզիոթերապիստ կամ վերականգնողաբան.

3) էրգոթերապիստ.

4) պրոթեզիստ.

5) համակարգող-խորհրդատու, այդ թվում` միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով.

6) անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ` նեղ մասնագետներ` սուրդոլոգ, տիֆլոմանկավարժ (տարածական կողմնորոշման մասնագետ), հոգեբան և այլն:

10. Շահառուի ցանկության դեպքում կարիքի գնահատումը բուժատեխնիկական հանձնաժողովը և բազմամասնագիտական թիմն իրականացնում են տունայցի միջոցով:

11. Եթե սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված ցուցակներում անձի տվյալները բացակայում են, ապա սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված զինծառայողներին աջակցող միջոցների տրամադրումը և 6-րդ կետով սահմանված անձանց պրոթեզավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա` համաձայն ձևի: Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական անձանց դեպքում բուժատեխնիկական հանձնաժողովի համար հիմք է հանդիսանում համապատասխան մարմիններից կատարված գրավոր կամ բանավոր հարցումը:

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը շահառուն ներկայացնում է բուժատեխնիկական հանձնաժողով, որն էլ բազմամասնագիտական թիմի հետ միասին կատարում է կարիքի գնահատում:

13. Գնահատման արդյունքում կազմվում է կարիքի գնահատման եզրակացություն հիմնական պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, ընդ որում, կարող է տրամադրվել եզրակացություն արմնկային և (կամ) թևատակի հենակների համար, տեղում կազմակերպվում է շահառուից դիմումի ընդունումը: Ստորին վերջույթի բուժամարզական կամ վերին վերջույթի կոսմետիկ պրոթեզները շահառուներին տրամադրվում են սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան:

14. Բուժատեխնիկական հանձնաժողովը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է անհատական հավաստագիր` պրոթեզավորման և պրոթեզը կրելու հմտությունների ուսուցումը համապատասխան մասնագետների միջոցով կազմակերպելու համար, ըստ անհրաժեշտության, նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված պետական հավաստագիրը` աջակցող այլ միջոցների տրամադրման համար` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր և բանավոր տեղեկացնելով շահառուին: Բուժատեխնիկական հանձնաժողովը շահառուին ուղարկում է պրոթեզավորում իրականացնող և աջակցող միջոցներ տրամադրող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ցանկը, կոնտակտային տվյալները: Բուժատեխնիկական հանձնաժողովն ապահովում է անհատական հավաստագրի մուտքագրումը պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ` ամրագրելով հաջորդ ստանալու ժամկետը:

15. Հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված կարգով որակավորված կազմակերպությունները: Պրոթեզավորման ծառայությունը ներառում է ինչպես պրոթեզ տրամադրելը և վերանորոգելը, այնպես էլ պրոթեզը կրելուն նախապատրաստելը և օգտագործելու հմտություններ սովորեցնելը:

16. Շահառուն իր նախընտրությամբ դիմում է որևէ կազմակերպություն` անհատական հավաստագրով երաշխավորված պրոթեզավորումը, պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստելը, այն կրելու հմտությունների ուսուցումը և այլ աջակցող միջոցներն ստանալու համար` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:

17. Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխհատուցում է պետական բյուջեով նախատեսված պրոթեզների հավաստագրի համար սահմանված արժեքի չափով, իսկ հավելավճարի մասով փոխհատուցելու համար հաշվետվությունը և կից գրությունն ուղարկում է հավելավճարը փոխհատուցելու պարտավորություն ստանձնած համապատասխան պայմանագիր (համաձայնագիր) կնքած կազմակերպություն:

Վերջինս հավելավճարի չափով սահմանված գումարը փոխանցում է կազմակերպությանը:

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է _____________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

անձը հաստատող փաստաթղթի տեսակը`, _____________________________________

սերիան/ համարը, _______________________ ՀԾՀ-ն կամ սոցիալական քարտը, կամ

այն չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, _____________ այն մասին, որ

նա հանդիսանում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների մասնակից:

Տրվում է ներկայացնելու Բուժատեխնիկական հանձնաժող

 

Տրամադրող մարմինը

____________________________________

 

Տրամադրողի պաշտոնը

____________________________________

 

Տրամադրողի անունը, ազգանունը և ստորագրությունը

____________________________________

 

_____ _________ 202 թ.

Կ.Տ.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2021
N 81-Ն
Որոշում