Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱ ...

 

 

050.0116.180405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         04           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2005 թվականի N 116-Ն

 

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի մարտի 15-ի

թիվ 116-Ն որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:

 

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ):

Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:

 

Հիմնադրամի գտնվելու վայրը` .........................................

Հեռախոսը`.................... Ինտերնետային կայքը`...................

 

Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) սահմանումներին:

 

Հատուցման դեպքը

 

Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.

1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ

2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ` անվճարունակ բանկ):

 

Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը

 

Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:

 

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

 

.__________________________________________________________________.

|Ավանդի      |Եթե նույն  |Եթե նույն    |Եթե նույն բանկում ունեք և  |

|արժութային  |բանկում    |բանկում      |ՀՀ դրամով, և  արտարժույթով |

|կառուցվածքը |ունեք      |ունեք        |ավանդ                      |

|            |           |միայն        |___________________________|

|            |միայն      |արտարժութային|Եթե դրամային |Եթե դրամային |

|            |դրամային   |ավանդ        |ավանդը 5     |ավանդը 5     |

|            |ավանդ      |             |միլիոն դրամից|միլիոն դրամից|

|            |           |             |ավելի է      |պակաս է      |

|____________|___________|_____________|_____________|_____________|

|Ավանդի      |16 միլիոն  |7 միլիոն ՀՀ  |16 միլիոն ՀՀ |7 միլիոն ՀՀ  |

|երաշխավորման|ՀՀ դրամ    |դրամ         |դրամ (երաշխա-|դրամ (երաշխա-|

|առավելագույն|           |             |վորվում է    |վորվում է    |

|չափը        |           |             |միայն        |դրամային     |

|            |           |             |դրամային     |ավանդն       |

|            |           |             |ավանդը)      |ամբողջությամբ|

|            |           |             |             |և            |

|            |           |             |             |արտարժութային|

|            |           |             |             |ավանդը` 5    |

|            |           |             |             |միլիոն դրամի |

|            |           |             |             |և  հատուցման |

|            |           |             |             |ենթակա       |

|            |           |             |             |դրամային     |

|            |           |             |             |ավանդի       |

|            |           |             |             |տարբերության |

|            |           |             |             |չափով)       |

.__________________________________________________________________.

 

Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը` Օրենքով սահմանված կարգով և չափով:

Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի,

 

Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:

Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:

 

Չերաշխավորված բանկային ավանդ

 

Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե`

ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,

բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,

գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,

դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,

ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,

զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:

 

Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները

 

Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:

 

Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով`

 

երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում, նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը` տոկոսային արտահայտությամբ) []

 

չերաշխավորված ավանդ []

 

Ավանդատու` .......................................................

                         Անուն       Ազգանուն        Հայրանուն

 

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները .................................

 

Ավանդային պայմանագրի համարը կամ այլ պարտավորության տվյալները ......

......................................

 

Ավանդատու .........................................................

ստորագրություն

 

Բանկի գործադիր տնօրեն կամ բանկի կողմից լիազորված այլ անձ (վարչության նախագահ)................................................................

ստորագրություն

 

Կ. Տ.

Ամսաթիվ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:

 

(հավելվածը փոփ. 28.07.09 թիվ 227-Ն, 03.08.10 թիվ 197-Ն, 15.12.15 թիվ 267-Ն, 04.03.16 թիվ 36-Ն, 29.12.2020 թիվ 214-Ն որոշումներ)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.03.2005
N 116-Ն
Որոշում