Սեղմել Esc փակելու համար:
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱ ...

 

 

040.1492.031106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1492-Ն

 

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.09.15 թիվ 1036-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 23.08.07 թիվ 944-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1492-Ն որոշման

 

ԿԱՐԳ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է տեսչական մարմին` միաժամանակ ներկայացնելով 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի էներգատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված տեխնիկական պայմանները (առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1036-Ն որոշում)

6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը: Ջերմատեղակայանքի ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) ծառայողին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Ծառայողը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:

(6-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1036-Ն որոշումներ)

7. Տեսչական մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:

8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն:

(9-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1036-Ն որոշումներ)

 

(1-ին հավելվածը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1492-Ն որոշման

 

ՑԱՆԿ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ջերմատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմին է ներկայացնում`

1) դիմում` ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2) տեխնիկական պայմանները (առաջադրանքը):

2. Ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմնի ծառայողին է տրամադրում`

1) ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

2) ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:

 

(2-րդ հավելվածը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1036-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1492-Ն որոշման

 

Հայաստանի         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

Հանրապետության    ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

զինանշանը

__________________________________________________________________________

ք. Երևան,  Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան փող., 109/8

______ _______________ 200 թ.

 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ` Սեփականատեր _____________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը)

 

Տեղադրման վայրը __________________________________________________________

 

Լրիվ անվանումը ___________________________________________________________

 

Տեսակը ___________________________________________________________________

 

Հզորությունը ________________________________________________________(ՄՎտ)

 

Ջերմատարի պարամետրերը ____________________________________________________

(ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` օC)

__________________________________________________________________________

 

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _______________________________________

 

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը ___________________

__________________________________________________________________________

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________

                    (կազմակերպության լրիվ անվանումը)

__________________________________________________________________________

                    (ջերմատեղակայանքի լրիվ անվանումը)

 

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել:

 

Կ.Տ.

 

Ղեկավար ___________________ __________________________________

                (ստորագրությունը)     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

(3-րդ հավելվածը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1492-Ն որոշման

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական

և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

___________________________________________ _ ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

Ֆիզիկական անձ

_______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

_______________________________________________________________________

(Սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել _____________________________ ջերմատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Ջերմատեղակայանքի տեղադրման վայրը ______________________________________

Հզորությունը ____________________________________________________ (ՄՎտ)

Տեսակը ________________________________________________________________

Կից` ներկայացնում եմ տեխնիկական պայմանները (________ էջ):

 

Դիմող ___________________ ____________________________________________

           (ստորագրությունը)    (ֆիզիկական անձի/սեփականատիրոջ/լիազորված

                                        անձի անունը, ազգանունը)

 

_____ _______________ ________

     օրը        ամիսը     տարեթիվը

 

Ձև 2

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական

և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

_____________________________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

Ֆիզիկական անձ

_______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

_______________________________________________________________________

(Սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _____ 20 __թ.

N __________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ___________________________ ջերմատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող ___________________ ____________________________________________

           (ստորագրությունը)     (ֆիզիկական անձի/սեփականատիրոջ/լիազորված

                                        անձի անունը, ազգանունը)

 

_____ ________________ ________

     օրը        ամիսը      տարեթիվը

 

(4-րդ հավելվածը լրաց. 10.09.15 թիվ 1036-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

մ3/ժ,

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2006
N 1492-Ն
Որոշում