040.1423.191006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1423-Ն
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) գործարկման եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.09.15 թիվ 1046-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 23.08.07 թիվ 946-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1423-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության գործարկման թույլտվության առկայության դեպքում:
(3-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)
4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:
5. Գազի տեղակայանքների` գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է տեսչական մարմին` միաժամանակ ներկայացնելով գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1046-Ն որոշում)
6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին: Գազի տեղակայանքների սեփականատերը (լիազորված անձը) ծառայողին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Ծառայողը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման N 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:
(6-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1046-Ն որոշումներ)
7. Տեսչական մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
8. Գազի տեղակայանքների նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:
(8-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն որոշում)
9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո տեսչական մարմնի ծառայողը (ծառայողները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էներգատեղակայանքի գործարկման եզրակացություն:
(9-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1046-Ն որոշումներ)
(1-ին հավելվածը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1423-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Գազի տեղակայանքների` գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմին է ներկայացնում`
1) դիմում դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին.
2) գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը):
2. Գազի տեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմնի ծառայողին է տրամադրում`
1) գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը.
2) գազի տեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտի պատճենը.
4) գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները.
5) գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:
(2-րդ հավելվածը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1046-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1423-Ն որոշման
Հայաստանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ,
Հանրապետության ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
զինանշանը
__________________________________________________________________________
ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան փող., 109/8
______ _______________ 200 թ.
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ` Սեփականատերը _____________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
Տեղադրման վայրը __________________________________________________________
Լրիվ անվանումը ___________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)
__________________________________________________________________________
Աշխատանքային ճնշումը ____________________________________ (կգ/սմ2)
Գազի ծախսը ______________________________________________ (նմ3/ժամ)
Միացման (գազի առաքման) կետը ______________________________________________
__________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _______________________________________
Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը ___________________
__________________________________________________________________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
__________________________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:
Կ.Տ.
Ղեկավար ___________________ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
(3-րդ հավելվածը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1423-Ն որոշման
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական
և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
___________________________________________ -ին
(անունը, ազգանունը)
Դիմող
Իրավաբանական անձ
_______________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
ԴԻՄՈՒՄ
ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել ___________________________ գազի տեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Գազի տեղակայանքի տեղադրման վայրը _______________________________
Աշխատանքային ճնշումը ________________________________________ (կգ/սմ2)
Կից` ներկայացնում եմ գազամատակարարման տեխնիկական պայմանները (_____ էջ):
Դիմող ___________________ ___________________________________________
(ստորագրությունը) (սեփականատիրոջ/լիազորված անձի անունը,
ազգանունը)
____ ________________ 20 թ.
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական
և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
____________________________________________ -ին
(անունը, ազգանունը)
Դիմող
Իրավաբանական անձ
_______________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը,
գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
ԴԻՄՈՒՄ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված ___ ______20 թ.
N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
Խնդրում եմ տրամադրել ___________________________ գազի տեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Դիմող ___________________ ____________________________________________
(ստորագրությունը) (սեփականատիրոջ/լիազորված անձի անունը,
ազգանունը)
____ ________________ 20 թ.
(4-րդ հավելվածը փոփ. 10.09.15 թիվ 1046-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)