040.0739.200605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2005 թվականի N 739-Ն
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.09.15 թիվ 1047-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
(նախաբանը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
(որոշումը փոփ. 12.10.17 թիվ 1294-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 739-Ն որոշման
ԿԱՐԳ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը մշակված է Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,
էլեկտրատնտեսություն` էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:
(1.1-րդ կետը լրաց. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ` տեսչական մարմին):
(3-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն, 15.01.09 թիվ 52-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 10.12.2020 թիվ 2010-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի
համաձայն N 1 հավելվածի 3-րդ կետում «և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության»
բառերը պետք է փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և
հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով:
Նշված փոփոխության կատարման արդյուքում առաջ է եկել նոր
մարմին` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների
քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության
տեսչական մարմին:
----------------------------------------------------------------
4. Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համապատասխան:
5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է տեսչական մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
(5-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն, 10.09.15 թիվ 1047-Ն որոշումներ)
6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ծառայողը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի, նշվում են էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ առանձին դեպքերում` փոստի, թղթային ձևով, տեսչական մարմին ներկայացված տեխնիկական փաստաթղթերի անվանումները, ինչպես նաև տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին, տեխնիկական պայմաններին և տեխնիկական կանոնակարգերին: Տեսչական մարմնի կողմից ընդունելի են համարվում անվտանգության որևէ նորմի խախտմանը չհանգեցնող նախագծից այն տարբերությունները, որոնք փաստացի առկա են և գրավոր հիմնավորված: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը:
(6-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1047-Ն, 12.10.17 թիվ 1294-Ն որոշումներ)
7. Տեսչական մարմնի կողմից էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
(7-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
8. Անհրաժեշտության դեպքում, երբ էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, տեսչական մարմնի ծառայողի պահանջով կարող է կատարվել էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը: Տեսչական մարմնի ծառայողն իրավունք չունի նշված ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԱՇԽԱՏԱՆՔ:
9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում տեսչական մարմնի ծառայողը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
(9-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1294-Ն որոշում)
10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, տեսչական մարմնի ծառայողը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:
(10-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն, 10.09.15 թիվ 1047-Ն որոշումներ)
11. 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են տեսչական մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:
(1-ին հավելվածը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 739-Ն որոշման
ՑԱՆԿ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
(1-ին գլուխը խմբ. 10.09.15 թիվ 1047-Ն որոշում)
1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) տեսչական մարմին է ներկայացնում`
1) դիմում` էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.
2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:
2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) ծառայողին է տրամադրում`
1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.
2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.
3.1. էլեկտրամատակարարման միագիծ սխեման.
4) համապատասխան դեպքերում` N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:
(2-րդ կետը փոփ. 12.10.17 թիվ 1294-Ն որոշում)
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 10.09.15 թիվ 1047-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն
որոշման N 2 հավելվածի 1-ին գլուխը շարադրվել է նոր
խմբագրությամբ: Սական նոր խմբագրությունն ունի 2 կետ, իսկ
հին խմբագրությունը` 7 կետ ու պարզ չէ թե 3-7 կետերն ուժը
կորցրել են թե ոչ:
--------------------------------------------------------------------
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 31.10.13 թիվ 1196-Ն որոշում)
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը
9. Կառուցողի կողմից տրված`
ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը,
բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը:
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն) կողմից կազմված`
ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը,
բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման (2005 Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները:
(10-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը
12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից
13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից`
ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով),
բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով, բարձր լարմամբ)
(13-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
14. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը,
բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները,
գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով),
դ) (14-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը,
զ) հողանցման սարքվածքների փաստաթղթերը`
հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները,
հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը
(14-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից
V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
(վերնագիրը փոփ. 31.10.13 թիվ 1196-Ն որոշում)
16. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը,
բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը,
գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը
(16-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից
18. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը,
բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության),
գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները
(18-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
19. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ),
բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:
Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:
(19-րդ կետը փոփ. 26.05.06 թիվ 682-Ն որոշում)
(2-րդ հավելվածը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 739-Ն որոշման
Ձև
(Հայաստանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ,
Հանրապետության ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
զինանանշանը)
__________________________________________________________________________
քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան փող., 109/8
___ ________________ 20 թ.
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____
Էլեկտրատեղակայանքի սեփականատեր ______________________________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ֆիզիկական անձի
լրիվ անվանումը)
__________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Տեղադրման վայրը __________________________________________________________ Լրիվ անվանումը ___________________________________________________________
__________________________________________________________________________
Անվանական լարումը ___________________________________________________ (կՎ) Լարման տեսակը ____________________________________________________________
(հաստատուն/փոփոխական/իմպուլսային/այլ) Լարման ֆազերի քանակը _____________________________________________________ Հզորությունը __________________________________________________ (կՎԱ; կՎտ) Էլեկտրասնման աղբյուրը ____________________________________________________
__________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _______________________________________ Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը _________________________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________________
(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը (ֆիզիկական
անձի անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________
(էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը)
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել:
Կ.Տ.
Ղեկավար ___________________ _____________________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
(3-րդ հավելվածը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 739-Ն որոշման
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,
տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական
մարմնի ղեկավար
___________________________________________ -ին
(անունը, ազգանունը)
Դիմող
Ֆիզիկական անձ _________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________________
Իրավաբանական անձ ______________________________________________________
_______________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
ԴԻՄՈՒՄ
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել ___________________________ էլեկտրատեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը ___________________________________
Անվանական լարումը _______________________________________________ (կՎ)
Լարման տեսակը ________________________________________________________
Կից` ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (_______ էջ):
Դիմող _________________ ____________________________________________
(ստորագրությունը) (սեփականատիրոջ/լիազորված անձի անունը,
ազգանունը)
____ ________________ 20 թ.
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,
տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական
մարմնի ղեկավար
____________________________________________ -ին
(անունը, ազգանունը)
Դիմող
Ֆիզիկական անձ
_______________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
էլեկտրոնային հասցեն)
Իրավաբանական անձ
_______________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
ԴԻՄՈՒՄ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _______20 թ.
N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
Խնդրում եմ տրամադրել ___________________________ էլեկտրատեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Դիմող _________________ ____________________________________________
(ստորագրությունը) (սեփականատիրոջ/լիազորված անձի անունը,
ազգանունը)
____ ________________ 20 թ.
(4-րդ հավելվածը լրաց. 10.09.15 թիվ 1047-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)