Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

040.0720.070801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2001 թվականի N 720

 

i

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետին և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

օգոստոսի 7-ի N 720 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Ծածկագիրը.1.               Ապրանքախմբի անվանումը                         |

|_________________________________________________________________________|

|     1      |                            2                               |

._________________________________________________________________________.

3925 Շինարարական դետալներ պլաստմասսայից այլ տեղում չնշված

 

բացառությամբ

 

3925 30 000 Փակոցափեղկեր, գալարավարագույրներ (ներառյալ վենետիկյան

շերտավարագույրները), համանման իրեր և դրանց մասերը

 

 6802         Քար` մշակած (բացի թերթաքարից) հուշարձանների կամ

              շինարարության համար, և ապրանքներ քարից, բացի 6801

              ապրանքային դիրքի ապրանքներից. խորանարդիկներ` խճանկարի

              համար, և համանման ապրանքներ` բնական քարից (ներառյալ

              թերթաքարը) հիմքով կամ առանց հիմքի. գրանուլներ, մանրուքներ

              և փոշի` բնական քարից (ներառյալ թերթաքարը)`

              արհեստականորեն ներկված

 

6901 00 000 Աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և կերամիկական

այլ ապրանքներ` սիլիկահողային քարային փոշուց (օրինակ`

կիզելգուրից, տրիպոլիտից կամ դիատոմիտից) կամ սիլիկահողային

համանման հանքաքարերից

 

 6902         Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և  

              համանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի

              սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային համանման

              հանքաքարերից պատրաստված ապրանքներից

 

 6904         Աղյուս` շինարարական, բլոկներ` հատակի համար, կերամիկական քարեր

              կրող կամ հենասյունային կառուցվածքներին ամրացնելու համար և

              համանման ապրանքներ կերամիկայից

 

6906 00 000 Կերամիկական խողովակներ, մեկուսիչ խողովակներ, ջրահեռացման

խողովակներ և խողովակների կցամասեր

 

 7004         Ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ

              չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ

              այլ եղանակով

 

 7005         Ապակի ջերմահղկված և  ապակի հղկված կամ ողորկած

              մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող

              շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով

 

 7016         Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող

              սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ

              ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա

              խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց

              հիմքի, խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար,

              ապակիներ ապակենկարների համար և համանման ապակիներ,

              բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների

              կամ այլ ձևերով

 

 8303 00      Չհրկիզվող պահարաններ, սեյֆեր` զրահապատված կամ ամրանավորված,

              ներառյալ բանկային գանձարանների սեյֆերը և դռները, արկղեր`

              հատուկ նախատեսված փողեր և փաստաթղթեր պահելու համար, և

              համանման ապրանքներ ոչ թանկարժեք մետաղներից

 

 8415         Կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված

              շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և

              խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակավորիչները  

              (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին

              չի կարգավորվում

 

 8418 40      Սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի` 900 լ-ից ոչ

              ավելի տարողությամբ

 

 8418 50      Կահույք (կամերաներ, պահարաններ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ

              և համանման կահույք)` ցուցադրման և պահպանման համար`

              ներկառուցված սառնարանային կամ սառցարանային սարքավորումներով

 

8418 61 000 Ջերմային պոմպեր` բացի 8415 ապրանքային խմբի օդի կարգավորման

կայաններից

 

8418 69 000 Այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ,

ջերմային պոմպեր

 

8418 91 000 Կահույք սառնարանային-սառցարանային սարքավորումների

ներկառուցման համար

 

8472 10 000 Պատճենահան-բազմացնող մեքենաներ

 

 8514         Արդյունաբերական և  լաբորատոր էլեկտրական վառարաններ և  

              խուցեր (ներառյալ ինդուկցիոնները կամ դիէլեկտրիկ տաքացման

              վառարանները). այլ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման

              արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ

              ջերմամշակման համար

 

 8517         Հեռախոսային ապարատներ, ներառյալ հեռախոսային ապարատներ`

              բջջային կապի ցանցի կամ ոչ լարային կապի այլ ցանցերի համար, այլ

              սարքավորումներ` ձայնի, պատկերի և այլ տվյալների հաղորդման կամ

              ընդունման համար, ներառյալ հաղորդակցուղու սարքավորումները`

              լարային և ոչ լարային կապի համար` բացառությամբ 8443, 8525,

              8527 կամ 8528 ապրանքային դիրքի ընդունող կամ հաղորդող

              սարքավորումների

 

բացառությամբ 8517 11 000, Հեռախոսային ապարատներ, տեսախոսներ 8517 12 000, 8517 69 100, 8517 69 200

 

 8518         Խոսափողներ և  տակդիրներ` դրանց համար, բարձրախոսներ

              կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված, գլխամասային

              հեռախոսներ և ականջակալներ` խոսափողին զուգակցված կամ

              չզուգակցված, և լրակազմեր կազմված միկրոֆոնից և մեկ կամ ավելի

              բարձրախոսներից, ձայնի հաճախականության էլեկտրական

              ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարար լրակազմեր

 

 8525        Հաղորդող ապարատներ` ռադիո- կամ հեռուստահաղորդումների համար,

             իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ ձայն

             վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ

             և ձայնագրող տեսախցիկներ, բացառությամբ

 

բացառությամբ

 

 8525 80     Հեռուստատեսային խցիկներ. թվային խցիկներ և  ձայնագրող

             տեսախցիկներ

 

 8527        Ընդունող ապարատուրա` ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում

             համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ ձայն վերարտադրող

             ապարատուրայով կամ ժամացույցներով

 

 8528        Մոնիթորներ և  պրոյեկտորներ, իր մեջ չընդգրկող հեռուստատեսային

             ապարատուրա, ընդունիչ ապարատուրա` հեռուստատեսային կապի համար`

             իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող լայնահեռարձակող ռադիոընդունիչ

             կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության ապարատուրա

 

 8543         Էլեկտրական մեքենաներ և  ապարատներ, անհատական ֆունկցիաներ

              ունեցող, այլ տեղում չնշված

 

 8716         Կցանքներ և  կիսակցանքներ, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային

              միջոցներ, դրանց մասերը

 

 9105         Ժամացույցներ` չնախատեսված իր վրա կամ իր հետ կրելու

              համար, այլ

              

 9506         Մարզագույք և  սարքավորումներ` ֆիզկուլտուրայով,

              մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, սպորտի այլ ձևերով

              (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար`

              տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և

              ավազաններ` երեխաների համար

 

 9508         Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և  այլ ատրակցիոններ,

              շրջիկ կրկեսներ, շրջիկ գազանանոցներ և շրջիկ թատրոններ

 

-----------------

1. Սույն ցանկում օգտագործվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի համակարգը:

 

(ցանկը փոփ. 09.09.07 թիվ 977-Ն, 03.03.11 թիվ 179-Ն, 25.04.13 թիվ 438-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2001
N 720
Որոշում