040.0717.070801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2001 թվականի N 717
i
«ԳԱՐԴ ՖՈՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՖԼԵՇ» ԵՎ «ՇՈՏ» ՏԵՍԱԿԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ հաստատված կանոնների 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գարդ Ֆորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Ֆլեշ» և «Շոտ» տեսակի էլեկտրահարող սարքերի արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` սահմանված կարգով իրականացնել «Գարդ Ֆորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ֆլեշ» և «Շոտ» տեսակի էլեկտրահարող սարքերի արտադրական աշխատանքների անվտանգության, թողարկվող արտադրանքի որակի, հաշվառման, պահպանման անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 7-ից: