041.0569.010801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2001 թվականի N 569
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 27-ի N 472 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում`
i
ա) Ա. Սիմոնյանի, Գ. Արզումանյանի և Մ. Եգանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Ս. Տեր-Սիմոնյանին (հանձնաժողովի նախագահի տեղակալ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին: