041.0563.300701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2001 թվականի N 563
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 297 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 297 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «6» թիվը փոխարինել «7» թվով.
i
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության խորհրդի կազմում Ֆ. Սահակյանի փոխարեն ընդգրկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետի տեղակալ Խ. Շիրինյանին.
գ) «Ֆ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ֆ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետի խորհրդական» բառերով: