Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.0690.310701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2001 թվականի N 690

 

i

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստան Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության: 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով 4197956 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 3170030 հազ. դրամ, որը համապատասխանում է 317003 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմավորման աշխատանքների կատարումը և երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի կամ դրանց հավաստագրերի տպագրումը և գրանցումը:

4. Մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 3170030 հազ. դրամ է, որը համապատասխանում է 317003 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5. «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1027926 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 421845 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ` 135501 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 443463 հազ. դրամ, այդ թվում` տույժ և տուգանք` 172525 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 5899 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 19070 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստ` 2148 հազ. դրամ:

Ընդհանուր պարտավորությունների մեջ 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին կազմում է 229181,4 հազ. դրամ, այդ թվում` տույժ և տուգանք` 209357 հազ. դրամ.

պարտավորություններ օգտագործված գազի դիմաց` 370700 հազ. դրամ.

պարտավորություններ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց` 286400 հազ. դրամ:

6. «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 49895 հազ. դրամ:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8. Սահմանել`

ա) մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը` 4 մլն ԱՄՆ-ի դոլար.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով` առաջիկա 3 տարվա ընթացքում` նվազագույնը 6 մլն ԱՄՆ-ի դոլար.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` նվազագույնը` 600 աշխատատեղի պահպանում.

բ) առաջարկների գնահատման համար հետևյալ կշռային գործակիցները`

գնի համար` մինչև 0,8,

ներդրումների համար` մինչև 0,1,

սոցիալական երաշխիքների համար` մինչև 0,1:

9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է 158500 հազ. դրամ: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը միանվագ վճարում է մասնավորեցման հատուկ հաշվին` մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

11. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ընկերությանը տրամադրել 4420 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ փոխառություն` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունը մարելու և սույն որոշման համաձայն կնքվող հողի առք ու վաճառքի պայմանագրով վճարման ենթակա գումարը վճարելու համար.

բ) աշխատողների կրճատումն իրականացնել 3 տարում` տրամադրելով դրամական փոխհատուցում:

12. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 457,5 հա հողատարածքի ուղղակի վաճառքի ձևով օտարումն «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը` 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով, որը ենթակա է լրիվ վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` հողի առք ու վաճառքի պայմանագրի ստորագրության օրվանից մեկ ամսվա ընթացքում:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել մասնավորեցված «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության գույքային իրավունքները հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ:

14. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:

15. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2001
N 690
Որոշում