ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 350-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.
i
«15.1. Լիցենզավորված անձը լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում` դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում պարտավոր է նախապես, իսկ այդ մասին վերջինիս հայտնի չլինելու դեպքում` այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը:».
2) Կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախնական» բառը.
i
3) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ և 2-րդ կետի 5-րդ ենթակետերում «միանալու նախնական տեխնիկական պայմաններ` էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով» բառերը փոխարինել «միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Գ. Բաղրամյան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2020 թվական: