ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իե» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «.
2) որոշման հավելվածի`
i
ա. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
i
բ. 18-րդ կետից հանել», ինչպես նաև սույն կանոնադրության 19-րդ կետով նախատեսված ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից» բառերը, գ. ուժը կորցրած ճանաչել 19-23-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 սեպտեմբերի 2020 թվական: