Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ ...

 

 

040.0642.120701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2001 թվականի N 642

 

i

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություններ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն` սույն որոշման հավելվածում ընդգրկված ընկերությունների անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները գրանցելու համար:

3. Լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:

4. Լուծարվող բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

հուլիսի 12-ի N 642 որոշման

 

ՑԱՆԿ

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

«Նյուռես կոմերցիոն կենտրոն» ՊՓԲԸ (քաղ. Երևան, Հանրապետության 5)

«Երևանի շինարարական տրանսպորտային» ՓԲԸ (քաղ. Երևան, Արշակունյաց 278)

«Շինվերանորոգում» ՊՁ-ի «Շինվերանորոգում N 10» ԴՁ (քաղ. Երևան, Տիգրան Մեծի 9)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2001
N 642
Որոշում