040.0637.120701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2001 թվականի N 637
i
«ԱՍՏՐԱ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «ԱՍՏՐԱ» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության 50 տոկոս պետական բաժնեմասին համապատասխան` 309 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (բաժնետոմս)` նույն չափով պակասեցնելով «Մարս» փակ բաժնետիրական ընկերության ակտիվները, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:
2. 24114 հազ. դրամ կանոնադրական կապիտալում ունեցող «ԱՍՏՐԱ» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության 50 տոկոս պետական բաժնեմասը` 12057 բաժնետոմսերի փաթեթը, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «FELA Planungs AG» ընկերությանը (այսուհետև` գնորդ):
3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի գինը` 27435 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
5. «ԱՍՏՐԱ» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 28770 հազ. դրամ, այդ թվում`
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 527 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 28243 հազ. դրամ:
6. «ԱՍՏՐԱ» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը`
ա) բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մասնավորեցման պայմանագիրը կնքելու պահից մեկ ամսվա ընթացքում.
բ) մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է պահպանի 30 աշխատատեղ, 2002 թվականին ապահովի ևս 100 աշխատատեղ.
գ) մինչև 2003 թվականը կատարի 1771 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով նոր տեխնոլոգիաների ներդրումներ:
8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից: