040.0626.110701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2001 թվականի N 626
i
«ԳՅՈՒՄՐԻԻ ԱՊԱԿԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 116397 հազ. դրամ (մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասի չափը կազմում է 93118 հազ. դրամ կամ 80 տոկոս):
2. «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Թ. Ի. Է. Մ. Ջ. Ի.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, 26 կոմիսարների 76ա) (այսուհետև` գնորդ):
3. Սահմանել մասնավորեցման ենթակա «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 23280 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
4. «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 339080 հազ. դրամ, այդ թվում`
հաշվարկներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 53854 հազ. դրամ.
հաշվարկներ սոցիալական ապահովագրության գծով` 280683 հազ. դրամ.
հաշվարկներ անձնակազմին աշխատավարձի վճարման գծով` 3616 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 927 հազ. դրամ:
5. «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Գնորդի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման գինը պետք է վճարվի մինչև 2002 թվականի մարտի 1-ը:
7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին պայմանագիր:
8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
ա) առաջիկա 5 ամսվա ընթացքում մարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի կողմից բռնագանձման ենթակա ամբողջ պարտքը (Շիրակի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի 2001 թվականի մարտի 22-ի որոշումները` հօգուտ «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 7971.8 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 49397.4 հազ. դրամ, և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` 273604.7 հազ. դրամ).
բ) առաջիկա 4 ամսվա ընթացքում ներդնել 155 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (առաջին փուլ), հաջորդ 6 ամսվա ընթացքում` 165 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (երկրորդ փուլ), հետագա 6 ամսվա ընթացքում` 2.09 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (երրորդ փուլ), այնուհետև 18-ամսյա ժամկետում` 8.3 մլն. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (չորրորդ փուլ).
գ) սոցիալական երաշխիքներ, ապահովել`
առաջին փուլում` 70 աշխատատեղ,
երկրորդ փուլում` 120 աշխատատեղ,
երրորդ փուլում` 540 աշխատատեղ,
չորրորդ փուլում` 1140 աշխատատեղ, յուրաքանչյուր աշխատողին` 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ միջին ամսական աշխատավարձ:
9. Առաջարկել Գյումրու քաղաքային համայնքին երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նրա կողմից զբաղեցված հողատարածքի մշտական օգտագործման մասին պայմանագիր:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության կողմից հողի օգտագործման, ինչպես նաև նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Գյումրիի ապակի» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:
12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից: