Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0600.040701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2001 թվականի N 600

 

i

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) շահագործման հանձնված N 92 բնակելի շենքը (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աղբյուր Սերոբի 28), N 2 մանկապարտեզը (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Խանջյան 48), մշակույթի տունը (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 36), հանրակացարանը (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Խանջյան 56), տնակների անավարտ շինությունները (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Արարատյան զանգված), «Ա» և «Բ» բնակելի շենքերի անավարտ շինությունները (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 17) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Արարատի քաղաքային համայնքին.

բ) ջարդող-տեսակավորող տեղամասը (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 5), «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 5), Ծաղկաձորի հանգստյան տունը (Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` հետագայում սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի հանձնման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2001
N 600
Որոշում