ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
11 հունիսի 2020 թվականի N 529-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 15-ի «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին» թիվ 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված` «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» որոշման ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Է. Հովհաննիսյան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի 11 հունիսի
N 529-Ն հրամանի
«Ձև
ՈՐՈՇՈՒՄ N ______
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«___» _________ թ. ք. Երևան
Ես` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ ______________________, ուսումնասիրելով երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները`
ՊԱՐԶԵՑԻ ______________________________________________________________________
(Նշվում է որոշման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
_____________________________________________________________________:
Վերոգրյալը հաշվի առնելով գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր
__________________________________________________________________-ին
(Նշվում է փոխկապակցված ճանաչվող հարկ վճարողների անվանումները)
ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018թ. փետրվարի 15-ի թիվ 65-Ն հրամանի ____ կետերով և 3-րդ կետով Նշել հրամանի համապատասխան կետը
ՈՐՈՇԵՑԻ
1. Ստորև նշված հարկ վճարողներին համարել փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող`
.__________________________________________________________________.
|N |Կազմակերպության անվանումը |Հարկ վճարողի |Հարկ վճարողի |
| |կամ անհատ ձեռնարկատիրոջ |հաշվառման համարը |սպասարկման բաժնի|
| |անունը, ազգանունը | |անվանումը |
|___|___________________________|_________________|________________|
|___|___________________________|_________________|________________|
|___|___________________________|_________________|________________|
|___|___________________________|_________________|________________|
.__________________________________________________________________.
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի կողմից այն ստանալու պահից:
___________________ ____________________________________
ստորագրություն ՀՀ ՊԵԿ նախագահի անուն ազգանուն»
ԻՐՏԵԿ |
Սույն հրամանի Հավելվածում ընդունող մարմինը նշված է «ՀՀ կառավարություն» պետական եկամուտների կոմիտեի նախագահի փոխարեն: |