ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2020 թվականի N 212-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 20-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
i
2) Կարգի 21-րդ կետից հանել «և հայտատուն սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները» բառերը, իսկ 22-րդ կետից` «, բացառությամբ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
i
3) Կարգի 23-րդ կետում «հայտը կարող է կրկին մուտքագրել» բառերը փոխարինել «կարող է կրկին դիմել» բառերով.
i
4) Կարգի 25-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) մինչև 30 Մվտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում` տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները լրացել են, կամ լիցենզիան տրամադրելու պարագայում կլրանան.
7) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում` չի ստացվել էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:».
5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 43.1 և 43.2 կետերով.
i
«43.1. Նախագծի (Նախագծի փոփոխությունների) հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև Նախագծի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 7 հավելվածի:
43.2. Նախագծի ներկայացման` լիցենզավորված անձի` սույն կարգի 43-րդ կետով նախատեսված պարտավորության պատշաճ կատարումը Հանձնաժողովը գնահատում է սույն կարգի N 7 հավելվածով սահմանված տվյալների շրջանակում:».
6) Կարգի 77-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և հիմնավորումները, պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների դեպքում նաև հայցվող ժամկետի առնչությամբ գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի դրական դիրքորոշումը».
7) Կարգի 77-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիր (պայմանագրի փոփոխություն), իսկ դրա ներկայացման անհնարինության դեպքում` համապատասխան հիմնավորումներ:».
i
8) Կարգի 81-րդ կետում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում տրամադրված համապատասխան լիցենզիաների,» բառերը.
9) Կարգի 81-րդ կետի 3-րդ ենթակետում «պայմաններով սահմանված ժամկետը» բառերը փոխարինել «պայմաններով` լիցենզիայի տրամադրման պահին սահմանված ժամկետը` հաշվի չառնելով դրա հետագա երկարաձգումները» բառերով.
10) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 81.2 կետով.
i
«81.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է լիցենզավորված անձի դիմումով հայցվող և գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետով, սակայն նախկինում սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից, իսկ այն երկարաձգված լինելու պարագայում` նախորդ երկարաձգման ժամկետից ոչ ավելի ժամկետով:».
i
11) Կարգի 88-րդ կետում «կետով» բառը փոխարինել «և կարգի N 3 հավելվածի 8.1-րդ կետերով» բառերով.
i
12) Կարգի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
i
13) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 9-րդ ենթակետով.
«9) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում` պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն:».
i
14) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6-րդ ենթակետով.
«6) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում` պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն:».
15) Կարգի N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի հաշվարկման բազա է համարվում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը (այսուհետ` երաշխիքով սահմանված գումար) պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային (տեղակայվող) հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:».
16) Կարգի N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8.1 կետով.
i
«8.1. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լիցենզավորված անձի կողմից երաշխիք Հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է:».
17) Կարգի N 3 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված որոշման ընդունման դեպքում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է կամ դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:».
i
18) Կարգի N 3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն լիցենզիայով» բառերը փոխարինել «սույն կարգով» բառերով.
19) Կարգը լրացնել N 7 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Գ. Բաղրամյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 17-ի
N 212-Ն որոշման
«Հավելված N 1
Էներգետիկայի բնագավառում
գործունեության լիցենզավորման
կարգի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Խնդրում եմ տրամադրել ______________________________________________
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը
_____________________________________________________________ լիցենզիա
(արտադրության լիցենզիաների դեպքում նշվում է նաև կայանի
տեսակը և հզորությունը)
2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)
____________________________________________________________________
մարզ, համայնք (բնակավայր)
3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը
____________________________________________________________________
____________________________________________________________________
4. Գտնվելու (բնակության) վայրը _______________________________________
5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________
6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը
____________________________________________________________________
7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը`
____________________________________________________________________
(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում`
առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության
ժամանակահատվածները)
8. Հայտին կցվում են`
1) __________________________________________________________________
2) __________________________________________________________________
3) __________________________________________________________________
4) __________________________________________________________________
5) __________________________________________________________________
6) __________________________________________________________________
7) __________________________________________________________________
8) __________________________________________________________________
9) __________________________________________________________________
10) _________________________________________________________________
9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ:
10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
_______________________________________________________________________
(Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
____________________
(օրը, ամիսը, տարին)»:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2020 թվականի հունիսի 17-ի
N 212-Ն որոշման
«Հավելված N 7
Էներգետիկայի բնագավառում
գործունեության լիցենզավորման
կարգի
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը) __________________
2. Գործունեության տեսակը _________________________________
3. Կայանի անվանումը և տեսակը/տիպը ________________________
4. Կայանը նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը
(կցելով համապատասխան լիցենզիան և
ներդիրը)__________________________________________________________
5. օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն իրականացնող
մարմնի (մարմինների) անվանումը _______________________________________
6. Նախագծի համաձայն` կայանի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները
(լրացվում են` ելնելով կայանի տեսակից)`
1) հաշվարկային հզորություն` ______________________
2) տեղակայվող հզորություն` _______________________
3) հաշվարկային ճնշում` ___________________________
4) հաշվարկային ելք` ______________________________
5) հիդրոագրեգատների քանակը և հզորություն (տուրբին, գեներատոր)`
_______________________________________
6) արևային վահանակների քանակ և հզորություն` ________________________
7) փոխակերպիչների քանակը և հզորություն` _____________________________
8) հողմային աշտարակների քանակ և հզորություն` _______________________
______________________________________
9) հողմային աշտարակի բարձրություն` ___________________________________
10) հողմային աշտարակի ռոտորի թևի երկարություն` ______________________
7. Հավաստում եմ, որ Հանձնաժողով ներկայացված` լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասը, ըստ ներկայացվող նախագծի տվյալների, բավարար է _________ կայանի կառուցման և շահագործման համար:
8. Հաստատում եմ, որ ներկայացվող նախագիծը կազմվել է համաձայն ___________________________ տեխնիկական պայմանների, անցել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություններ և ստացել ___________ (դրական/բացասական) փորձագիտական եզրակացություններ, իսկ ներկայացված տեղեկությունները հավաստի են:
___________________________________________________________________
(Լիցենզավորված անձի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն,
ստորագրություն)
____________________
(օրը, ամիսը, տարին)»: