Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻ ...

 

 

040.0585.290601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2001 թվականի N 585

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին անցկացվելիք մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին անցկացվելիք մարդահամարի ծրագրի (հարցաշարի) հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին անցկացվելիք մարդահամարի հարցաթերթը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 29-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 29-ի N 585 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ (ՀԱՐՑԱՇԱՐ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ

 

1. Տնային տնտեսության հասցեն, հեռախոսի համարը

2. Մարդահամարի կազմակերպման տեղամասերի (մարդահամարի, հրահանգչական, հաշվային) համարները

3. Բնակելի միավորի և տնային տնտեսության համարները

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

4. Ազգանունը, անունը, հայրանունը

5. Սեռը

6. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

7. Ծննդավայրը` երկիրը, իսկ Հայաստանի դեպքում` մարզը, բնակավայրը

8. Բնակության կատեգորիան` մշտապես ներկա, ժամանակավոր ներկա, բացակա

9. Ժամանակավոր ներկաների համար` գտնվելու տևողությունն ամիսներով, պատճառը, մշտական բնակության հասցեն` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը, համայնքը, բնակավայրը

10. Բացակայողի համար` հաշվառման պահին նախորդած բացակայության տևողությունն ամիսներով, պատճառը, մարդահամարի հաշվառման պահին անձի գտնվելու վայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը

11. Ազգակցական կապը տնային տնտեսության` առաջինը գրված անդամի հետ` առաջինը գրված անձը, կինը/ամուսինը, աղջիկը/տղան, մայրը/հայրը, քույրը/եղբայրը, սկեսուրը/սկեսրարը/զոքանչը/աները, հարսը/փեսան, տատը/պապը, թոռը, այլ ազգական, ոչ ազգական, խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսություններով ապրողների համար` սենյակակից

12. Քաղաքացիության երկիրը

13. Ազգությունը

14. Մայրենի լեզուն և այլ լեզու, որին ազատ տիրապետում է

15. Ծննդյան օրվանից տվյալ բնակավայրում անընդհատ բնակվելը (այո, ոչ)

եթե «ոչ», ապա նշել`

. տարեթիվը, որից սկսած անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում

. նախկին բնակության երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը, բնակավայրը

. ինչպիսի՞ բնակավայրից է եկել` քաղաքային, գյուղական

16. 1988 թվականից հետո բնակության վայրը փոխած անձը ստիպվա՞ծ է եղել փոխելու բնակավայրը (այո, ոչ)

եթե «այո», ապա`

. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներից` պատերազմական

գործողությունների պատճառով

. Հայաստանի Հանրապետության տարածքներից` երկրաշարժի հետևանքով

. Ադրբեջանից` բռնի տեղահանվածներ

. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից` բռնի տեղահանվածներ

. այլ երկրներից` հարկադիր տեղահանվածներ

17. Գիտական աստիճանը կամ կրթությունը`

. գիտության դոկտոր

. գիտության թեկնածու

. հետբուհական մասնագիտական

. բարձրագույն մասնագիտական

. թերի բարձրագույն

. միջին մասնագիտական

. նախնական մասնագիտական

. ընդհանուր միջնակարգ

. ընդհանուր հիմնական

. տարրական

. չունի տարրական կրթություն

18. Տարրական կրթություն չունեցողների համար` տառաճանաչ, ոչ տառաճանաչ

19. Ուսումնական հաստատություն հաճախելը (այո, ոչ)

20. Սովորողների համար` ուսումնական հաստատությունը, որում սովորում են (ներառյալ ոչ պետականը)`

. հետբուհական մասնագիտական

. բարձրագույն մասնագիտական

. միջին մասնագիտական

. նախնական մասնագիտական

. հանրակրթական

. լրացուցիչ կրթության

21. Ամուսնական վիճակը`

. երբեք չամուսնացած

. ամուսնացած (գրանցված)

. ամուսնացած` փաստացի (առանց գրանցման)

. ամուսնացած, սակայն առանձին ապրող

. այրի, կնակորույս

. ամուսնալուծված (գրանցված)

. ամուսնալուծված` փաստացի (առանց գրանցման)

22. Կանանց համար`

. քանի՞ երեխա է ծննդաբերել

. նրանցից քանի՞սն են ողջ

23. Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք ունենալը` մարդահամարի հաշվառման պահին նախորդող շաբաթվա` հոկտեմբերի 3-9-ի դրությամբ (այո, ոչ)

24. Հիմնական աշխատատեղի գործունեության ոլորտը

25. Զբաղմունքը հիմնական աշխատատեղում (կատարվող աշխատանքի բնույթը)

26. Հիմնական զբաղվածության կարգավիճակը`

. վարձու աշխատող

. գործատու

. կոոպերատիվի (արտադրական) անդամ

. անհատ ձեռնարկատեր

. ինքնազբաղված

. ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող ընտանիքի անդամ` ազգական

(բացառությամբ գյուղացիական տնտեսության անդամների)

. գյուղացիական տնտեսության անդամ

. այլ կարգավիճակ

27. Գոյության միջոցների աղբյուրները (մեկ հիմնական և մեկ երկրորդային)`

. եկամուտ` սեփականությունից`

. աշխատանք (բացառությամբ` անձնական տնտեսությունում)

. աշխատանք անձնական տնտեսությունում

. կրթաթոշակ

. կենսաթոշակ

. նպաստ (բացի` գործազրկության)

. գործազրկության նպաստ

. պետական ապահովության (պահպանության) ներքո

. այլ դրամական օգնություն (պետական աղբյուրներից)

. խնամքի տակ

. այլ աղբյուր

28. Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցող անձանց համար` փնտրո՞ւմ է, արդյոք, աշխատանք (այո, ոչ)

29. Եթե փնտրում է աշխատանք, ապա համապատասխան աշխատանք առաջարկվելու դեպքում պատրա՞ստ է անցնել աշխատանքի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում (այո, ոչ)

30. Առաջի՞ն անգամ է փնտրում աշխատանք (այո, ոչ)

31. Եթե չի փնտրում, ապա նշել պատճառը`

. դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով և աշխատանքի կանցնի

առաջիկայում

. դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով և սպասում է պատասխանի

. վարում է տնային տնտեսություն

. աշխատանք գտնելու հույս չունի

. աշխատելու անհրաժեշտություն չունի

. սովորում է

. տարիքային, առողջական

. այլ պատճառ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

32. Բնակելի շինության տեսակը

33. Կառուցման ժամանակը

34. Արտաքին պատերի շինանյութը

35. Ջեռուցման հիմնական աղբյուրը

36. Կերակուր պատրաստելու հիմնական վառելիքը

37. Ջրամատակարարման հիմնական աղբյուրը

38. Լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը

39. Զուգարանի (ողողվող, չողողվող) առկայությունը

40. Ինչպե՞ս է կատարվում աղբահանումը

41. Լուսավորման հիմնական աղբյուրը

42. Հեռախոսի առկայությունը

43. Ու՞մ սեփականությունն է հանդիսանում բնակելի միավորը

44. Սենյակների թիվը

45. Մակերեսը` ընդհանուր և բնակելի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2001
N 585
Որոշում