Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0575.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 575

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձևով «Շիրակ» հյուրանոցի շենքը (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 13ա) և գույքը մասնավորեցնել դրանց վարձակալ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Սահմանել`

i

ա) «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի գինը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

i

բ) որ «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) որ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է`

ապահովել 51 աշխատատեղ` միջինը` 50 հազ. դրամ աշխատավարձով.

ներդնել 1.2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ընդ որում, 3 տարում` շուրջ 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

(2-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1859-Ն, 04.08.05 թիվ 1406-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 575
Որոշում