040.1370.031110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2010 թվականի N 1370-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1322, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 390 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» N 1322 որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 68-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում «60 քառ. մետր մակերեսով» բառերը փոխարինել «55 քառ. մետր մակերեսով» բառերով:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից հետ վերցնել Երևանի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից 1245,3 քառ. մետր (առաջին հարկից 340 քառ. մետր և 905,3 քառ. մետր մակերեսով 4-րդ հարկն ամբողջությամբ) ընդհանուր մակերեսով ու 1 441 434.75 դրամ սկզբնական արժեքով (այսուհետ` գույք) տարածքը և ամրացնել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին:
(3-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 792-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 7-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տարածք հատկացնելու մասին» N 390 որոշման 1-ին կետում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը» և «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ