ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
12 մայիսի 2020 թվականի N 405-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված` եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևում 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ աշխատողների
.______________________________________________________________________
|Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի)|Հաշվետու ժամանակաշրջանում |
|նույնականացման տվյալներ |ստացման ենթակա (ստացված) եկամտի|
| |գումար |
|_____________________________________|_______________________________|
|Ազգա- |Անուն|Հանրա- |Զբաղ- |Կուտակա- |Աշխա- |Քաղաքա- |Այլ |Հարկման|
|նուն | |յին ծա-|մունք-|յին |տավարձ|ցիական |հարկման|բազայի |
| | |ռայու- |ների |կենսաթո- |և |իրավական|բազա |նվա- |
| | |թյուն- |դասա- |շակային |դրան |պայմա- |(բացի |զեցման |
| | |ների |կարգչի|համակարգի|հավա- |նագրով |նպաստ- |գումար |
| | |համա- |կոդ |մասնակ- |սարեց-|աշխա- |ների) | |
| | |րանիշ | |ցության |ված |տանքի | | |
| | |(ՀԾՀ) | |կարգավի- |այլ |վարձատ- | | |
| | | | |ճակ |վճա- |րություն| | |
| | | | | |րում- | | | |
| | | | | |ներ | | | |
|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|
|1.1 |1.2 |1.3 |1.4 |1.5 |1.6 |1.7 |1.8 |1.9 |
|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|
| | | | | | | | |( ) |
|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|
| | | | | | | | |( ) |
|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|
| | | | | | | | |( ) |
|_____________________________________________________________________|
|Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ|
|հիմքերով վճարված եկամուտ |
|_____________________________________________________________________|
| | | | | | | | |( ) |
|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|
| | | | | | | | |( ) |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Սահմանափակ օգտագործման ենթակա | | | |( ) |
|տեղեկատվության ներքո գտնվող | | | | |
|անձինք 1.16 | | | | |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Ընդամենը 1.17 | | | |( ) |
|_____________________________________|______|________|_______|_______|
|այդ թվում` | | | | |
|ա) պետական բյուջեից 1.18 | | | x | x |
|_____________________________________|______|________|_______|_______|
|բ) համայնքային բյուջեից 1.19 | | | x | x |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Գործատուի մոտ առկա թափուր | x | x | x | x |
|աշխատատեղերի թվաքանակ 1.20 | | | x | x |
|_____________________________________|______|________|_______|_______|
| | x | x | x | x |
.______________________________________________________________________
_____________________________________________________________.
|Վճարված ժամանակավոր |Եկամտային|Սոցիալական|Փաստացի|
|անաշխատունակության նպաստներ |հարկ |վճար |աշխատած|
| | | |ժամեր |
|_______________________________| | | |
|Գործատուի |ՀՀ պետական|Ավելի | | | |
|միջոցներով|բյուջեի |վճարված | | | |
|վճարված |միջոցներով|նպաստի | | | |
|նպաստների |վճարված |գումարի | | | |
|գումար |նպաստների |հետպահում| | | |
| |գումար | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__________|__________|_________|_________|__________|_______|
|1.10 |1.11 |1.12 |1.13 |1.14 |1.15 |

| | | | | x | x |
| | | | | | |
| | | | | | |
|__________|__________|_________|_________|__________|_______|
| | | | | | |
|__________|__________|_________|_________|__________|_______|
| | | | | | |
| x | x | x | x | x | x |
|__________|__________|_________|_________|__________|_______|
| x | x | x | x | x | x |
|__________|__________|_________|_________|__________|_______|
| x | x | x | x | x | x |
| | | | | | |
|__________|__________|_________|_________|__________|_______|
| x | x | x | x | x | x |
_____________________________________________________________.
2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից):
3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը):
4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2` սոցիալական վճար կատարող է, 3` դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):
5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ` սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները` ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])-([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05:
6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`
._____________________________________________________________________.
|Աշխատողի |Հանրային |Նպաստների|Ժամանակավոր |Նպաստի գումար կամ |
|ազգանուն,|ծառայու- |և հետ- |անաշխատունա- |հետպահվող գումար |
|անուն |թյունների|պահման |կության | |
| |համարանիշ|դասա- |(հետպահման) | |
| |(ՀԾՀ) |կարգման |_____________|_________________________|
| | |կոդ |սկիզբ |ավարտ |Գործա- |ՀՀ պետական|Հետ |
| | | |(օրը) |(օրը) |տուի |բյուջեի |պահվող|
| | | | | |միջոց- |միջոցներով|գումար|
| | | | | |ներով | | |
|_________|_________|_________|______|______|_______|__________|______|
| | | | | | | | |
|_________|_________|_________|______|______|_______|__________|______|
| | | | | | | | |
|_________|_________|_________|______|______|_______|__________|______|
| | | | | | | | |
|___________________________________________|__________________|______|
| Ընդամենը| | |
._____________________________________________________________________.
7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 - հիվանդության նպաստ, 2 - պրոթեզավորման նպաստ, 3 - առողջարանային բուժման նպաստ, 4 - հղիության և ծննդաբերության նպաստ, 5 - ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 - ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:
8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:
9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները:
10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:
11. [1.14] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6] և [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:
12. [1.15] սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակը
13. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը և այլ եկամուտը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները:
Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`
._____________________________________________________________________.
|Ֆիզիկական|Հանրային |Վճարված|Հարկադիր |Աշխատանքային |Ժամանակավոր |
|անձի |ծառայու- |եկամտի |պարապուրդի |կամ քաղաքա- |անաշխատունա- |
|ազգանուն,|թյունների|դասա- | |ցիաիրավական |կության |
|անուն |համարանիշ|կարգման| |հարաբերության| |
| |(ՀԾՀ) |կոդ |_____________|_____________|_____________|
| | | |սկիզբ |ավարտ |սկիզբ |ավարտ |սկիզբ |ավարտ |
| | | |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |
| | | |ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|
| | | |տարին)|տարին)|տարին)|տարին)|տարին)|տարին)|
|_________|_________|_______|______|______|______|______|______|______|
| | | | | | | | | |
|_________|_________|_______|______|______|______|______|______|______|
| | | | | | | | | |
._____________________________________________________________________.
14. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 - դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 - դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 - դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին աշխատավարձ և դրան հավասարեցված եկամտի վճարում, 6 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին հարկման բազա հանդիսացող այլ եկամտի վճարում:
15. [1.17] տողում ինքնաշխատ լրացվում են [1.6]-ից մինչև [1.15] սյունակների հանրագումարները, ընդ որում [1.18] և [1.19] տողերում լրացվում են` համապատասխանաբար, պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրության գումարները:
15.1. [1.20] տողում լրացվում է հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 1-ից:
Դ. Անանյան