ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2020 թվականի N 610-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ծրագրի շրջանակներում հերթագրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 2 հավելվածի 36.7-րդ կետով սահմանված կարգի:».
i
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները`
ա. գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
բ. կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
դ. շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
ե. էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում` նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
զ. սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
է. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
ը. կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,
թ. սրտի կաթետերային աբլացիա,
ժ. խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
ժա. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը),
ժբ. արթրոսկոպիկ վիրահատություններ,
ժգ. բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների` հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում` հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը),
ժդ. շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ՏՈՒՌ)` բիպոլյար կամ լազերային եղանակով,
ժե. քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
ժզ. սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
ժէ. աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):».
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով` համավճարային սկզբունքի կիրառմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 27
Երևան