Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐ ...

 

 

040.0554.200601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2001 թվականի N 554

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 39, 40 և 41 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածի`

i

    9-րդ կետում «երաժշտության հեղինակին   3    3» տողը փոխարինել

«երաժշտության հեղինակին   9    3» տողով,

19-րդ կետում «5` ամբողջ ծրագրի համար» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` մեկ տարվա համար» բառերով,

23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«23. Սրճարաններում, ռեստորաններում, բարերում, պարահրապարակներում, ակումբներում,

ցուցահանդեսներում, այլ հասարակական վայրերում     նվազագույն աշխատավարձի

տեքստով կամ առանց տեքստի երաժշտական              տասնապատիկի չափով` մեկ

ստեղծագործությունների օգտագործման համար          տարվա համար».

 

24-րդ և 25-րդ կետերում «կատարելու» և «համախառն եկամտից» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգտագործելու» և «առևտրային գործունեությունից ստացված հասույթից» բառերով.

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու, ձայնագրության օրինակները և տեսալսողական ստեղծագործությունները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի».

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

i

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

i

2. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը`

ա) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող «Հայհեղինակ» ընկերություն» հասարակական կազմակերպությանը փոխանցել գործակալությունում գոյություն ունեցող տվյալների բազան` հեղինակներին հասանելիք հոնորարների հավաքման, հաշվարկման, բաշխման և վճարման մասերով (քարտադարաններ, հեղինակների անձնական գործեր, ի պահ հանձնված ստեղծագործություններ և այլն)

բ) մինչև 2002 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գործակալության կանոնադրության մեջ, կառուցվածքում և աշխատողների թվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 22-ի N 251 որոշման

 

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

.__________________________________________________________________________.

|NN |Ստեղծագործության օգտագործման տեսակը |Հեղինակային վարձատրության        |

|ը/կ|                                    |նվազագույն դրույքաչափերը (տոկոս) |

|___|____________________________________|_________________________________|

| 1.|Մեխանիկական ձայնագրության միջոցով   |10` յուրաքանչյուր օրինակի        |

|   |ստեղծագործությունների               |բացթողման գնից, անկախ կրիչի վրա  |

|   |վերարտադրություն                    |գրանցված ստեղծագործությունների   |

|   |                                    |թվից                             |

|___|____________________________________|_________________________________|

| 2.|Ձայնագրության օրինակների պատրաստում`|10` օրինակների պատրաստման համար  |

|   |անհատական պատվերով                  |ստացված գումարից                 |

|___|____________________________________|_________________________________|

| 3.|Ձայնագրության օրինակը կամ           |6` ստեղծագործության յուրաքանչյուր|

|   |տեսալսողական ստեղծագործությունը     |վարձույթից ստացված գումարից      |

|   |վարձույթով տալը                     |                                 |

.__________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն:  Հեղինակային վարձատրության վճարողներ են այն

իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ

կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում

են ստեղծագործությունների (մեխանիկական)

ձայնագրության միջոցով վերարտադրություն,

վերարտադրված օրինակը կամ տեսալսողական

ստեղծագործությունը տալիս են վարձույթով`

բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից

իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

13-18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2001
N 554
Որոշում