(ուժը կորցրել է 24.12.2021 թիվ 1468-Ա որոշում)
i
041.0038.190117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2017 թվականի N 38-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1061-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2017 թ. հունվարի 19-ի
N 38-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Սիմիդյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության վարչության քաղաքականության
մշակման բաժնի պետ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Ղուկասյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ա. Շագաֆյան - Կրթության տեսչական մարմնի ղեկավար
Ս. Մակյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության հանրակրթության վարչության
նախադպրոցական և միջնակարգ կրթության
քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի
պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
է. Խաչատրյան - «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Դիլբարյան - «Կ.Է.Վ.Ա» կոոպերատիվի նախագահ (համաձայնությամբ)
Ջ. Ղուկասյան - Լրագրող, թատերագետ (համաձայնությամբ)
Ա. Համբարձումյան - «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Երիտասարդական հայացք» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Դ. Տեր-Ստեփանյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն
կենտրոնի հետազոտությունների համակարգող
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Բաղդասարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների
ու մոդելավորման ամբիոնի վարիչ
Հ. Ղազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
քիմիայի ամբիոնի վարիչ
Վ. Եղիազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
գրականության ամբիոնի պրոֆեսոր
Ս. Աղաջանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
պատմության ամբիոնի դոցենտ
Ս. Ապրեսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ
Մ. Շահվերդյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Գրիգորյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
մանկավարժության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Օ. Բաղդասարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ք. Կիրակոսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
կենսաքիմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Դ. Միրզոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ս. Սարգսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Տ. Գրիգորյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի
պատմաաշխարհագրական ֆակուլտետի հեռակա ուսուցման
2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 07.03.18 թիվ 223-Ա, 16.08.18 թիվ 1100-Ա, 19.11.2018 թիվ 1533-Ա, 19.02.2020 թիվ 207-Ա որոշումներ)