Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

 

040.0499.050601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2001 թվականի N 499

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների ժամանակացույցը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպման հետագա միջոցառումների ծրագիրը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշումը, բացառությամբ 2-րդ կետի, 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 407 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 10, ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 407 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 166, սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 407 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 563, հոկտեմբերի 19-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 695, հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696, նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 407 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 766, 2001 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի N 696 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 201 և ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի N 696 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 315 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 5-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունիսի 5-ի N 499 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա

բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների

 

.__________________________________________________________________________.

|NN |                   Աշխատանքի անվանումը                  |  Կատարման   |

|ը/կ|                                                        |  ժամկետը    |

|___|________________________________________________________|_____________|

| 1 |                            2                           |      3      |

|___|________________________________________________________|_____________|

| 1.|ՀՀ կառավարության կողմից էլեկտրաէներգիա բաշխող           |05.06.2001 թ.|

|   |ընկերությունների մասնավորեցման աշխատանքների             |             |

|   |ժամանակացույցի և  մրցութային հանձնաժողովի գործունեության|             |

|   |կանոնակարգի հաստատում                                   |             |

|___|________________________________________________________|_____________|

| 2.|ՀՀ կառավարության և  ՎԶԵԲ-ի միջև  բաժնետոմսերի ուղղակի   |12.06.2001 թ.|

|   |վաճառքի պայմանագրի ժամկետի երկարաձգման լրացուցիչ        |             |

|   |համաձայնագրի ստորագրում                                 |             |

|___|________________________________________________________|_____________|

| 3.|ՀՀ կառավարության ֆինանսական և  իրավական խորհրդատուների  |16.06.2001 թ.|

|   |հետ պայմանագրերի կնքում                                 |             |

|___|________________________________________________________|_____________|

| 4.|Մրցութային հանձնաժողովի կողմից միջազգային մրցույթի      |26.06.2001 թ.|

|   |նախաորակավորման չափանիշների քննարկում                   |             |

|___|________________________________________________________|_____________|

| 5.|ՀՀ կառավարության կողմից միջազգային մրցույթի             |28.06.2001 թ.|

|   |նախաորակավորման չափանիշների հաստատում                   |             |

|___|________________________________________________________|_____________|

| 6.|Մրցութային փաստաթղթերի նախագծերի հայեցակարգերի          |29.06.2001 թ.|

|   |լրամշակման նախապատրաստման աշխատանքների ավարտ (ներառյալ  |             |

|   |հանձնաժողովի կողմից քննարկումը)                         |             |

|___|________________________________________________________|_____________|

| 7.|Միջազգային մրցույթի հայտարարում                         |02.07.2001 թ.|

|___|________________________________________________________|_____________|

| 8.|Նախաորակավորման հրավերի ուղարկում                       |09.07.2001 թ.|

|___|________________________________________________________|_____________|

| 9.|Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը |20.07.2001 թ.|

|___|________________________________________________________|_____________|

|10.|Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի   |21.07.2001 թ.|

|   |նախագծերի առաջին տարբերակի քննարկում                    |             |

|___|________________________________________________________|_____________|

|11.|ՀՀ կառավարության կողմից մրցութային փաստաթղթերի նախագծերի|24.07.2001 թ.|

|   |առաջին տարբերակի հաստատում                              |             |

|___|________________________________________________________|_____________|

|12.|Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթին մասնակցելու    |28.07.2001 թ.|

|   |հայտ ներկայացրած կազմակերպությունների նախաորակավորում   |             |

|___|________________________________________________________|_____________|

|13.|Մրցույթի մասնակիցներին մրցութային հանձնաժողովի կողմից   |01.08.2001 թ.|

|   |հավանության արժանացած մրցութային փաստաթղթերի նախագծերի  |             |

|   |առաջին տարբերակի ուղարկում                              |             |

|___|________________________________________________________|_____________|

|14.|Մրցույթի մասնակիցների հետ մրցութային փաստաթղթերի շուրջ  |13.08.2001 թ.|

|   |բանակցությունների վարում և  համատեղ աշխատանք            |19.08.2001 թ.|

|___|________________________________________________________|_____________|

|15.|Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային փաստաթղթերի     |28.08.2001 թ.|

|   |առաջին տարբերակի վերաբերյալ գրավոր դիտողություններ և    |             |

|   |առաջարկություններ ներկայացնելը                          |             |

|___|________________________________________________________|_____________|

|16.|Մրցութային փաստաթղթերի նախագծերի երկրորդ տարբերակի      |05.09.2001 թ.|

|   |նախապատրաստման աշխատանքների ավարտ                       |             |

|___|________________________________________________________|_____________|

|17.|Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի   |07.09.2001 թ.|

|   |նախագծերի երկրորդ տարբերակի քննարկում                   |             |

|___|________________________________________________________|_____________|

|18.|ՀՀ կառավարության կողմից մրցութային փաստաթղթերի երկրորդ  |10.09.2001 թ.|

|   |տարբերակի հաստատում                                     |             |

|___|________________________________________________________|_____________|

|19.|Մրցույթի մասնակիցներին մրցութային փաստաթղթերի երկրորդ   |12.09.2001 թ.|

|   |տարբերակի ուղարկում                                     |             |

|___|________________________________________________________|_____________|

|20.|Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին   |մինչև        |

|   |մրցութային առաջարկությունների հանձնման վերջին ժամկետը   |28.09.2001 թ.|

|   |                                                        |ժամը 18.00   |

|___|________________________________________________________|_____________|

|21.|Մրցութային առաջարկությունների ծրարների բացում և         |28.09.2001 թ.|

|   |առաջարկված գների հայտարարում                            |ժամը 18.05   |

|___|________________________________________________________|_____________|

|22.|Մրցույթի արդյունքների հայտարարում                       |01.10.2001 թ.|

|___|________________________________________________________|_____________|

|23.|ՀՀ կառավարության և  մրցույթի հաղթողների միջև            |02.10.2001 թ.|

|   |բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքում            |             |

|___|________________________________________________________|_____________|

|24.|ՀՀ կառավարության և  ՎԶԵԲ-ի միջև  բաժնետոմսերի ուղղակի   |21.12.2001 թ.|

|   |վաճառքի պայմանագրի կնքում և  գործարքի ավարտ             |             |

.__________________________________________________________________________.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունիսի 5-ի N 499 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա

բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային

հանձնաժողովի գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելու մասին» N 411 որոշմամբ:

2. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնակարգով և հանձնաժողովի որոշումներով:

3. Հանձնաժողովը լիազորված է կազմակերպել և կարգավորել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների (այսուհետև` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններ) մասնավորեցման գործընթացը:

 

II. Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները

 

4. Հանձնաժողովը`

ա) իրականացնում է էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը, կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների իրականացման ժամանակացույցը.

բ) հավանություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական խորհրդատուի ընտրությանը.

գ) քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական և ֆինանսական խորհրդատուների կողմից ներկայացված մրցութային փաստաթղթերի նախագծերը և համաձայնություն տալիս դրանց.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային փաստաթղթերի նախագծերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի իրավասությանը վերաբերող փաստաթղթերի).

ե) ուսումնասիրում է մրցութային առաջարկների փաթեթները և որոշում մրցույթի հաղթողին.

զ) հայտարարում է մրցույթի արդյունքները:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, բայց առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

6. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված` հրապարակման ոչ ենթակա հարցերի մասին արձանագրությունները կազմվում են առանձին: Պետական գաղտնիք պարունակող հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Նշված հարցերը հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում քննարկվում են բացառապես հանձնաժողովի անդամների կողմից, անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք պատասխանատվություն են կրում քննարկված հարցերի գաղտնիության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանման համար:

7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի նախագահը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամներից ստացված առաջարկությունները:

Օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

9. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից մեկ օր առաջ իրազեկում է հանձնաժողովի անդամներին` նրանց առաքելով համապատասխան նյութերը, որոնք հասցեատիրոջն են տրամադրվում առձեռն կամ ֆաքսիմիլային կապի միջոցով:

10. Հանձնաժողովի նիստերում քննարկվում են օրակարգում ընդգրկված հարցերը:

Հարցերի քննարկումներն անցկացվում են հետևյալ կանոնակարգով`

օրակարգում ընդգրկված հարցը ներկայացնելու համար` մինչև 5 րոպե,

զեկուցողին հարցեր տալու համար` մինչև 2 րոպե,

ելույթների համար` մինչև 5 րոպե,

հիմնական փաստաթղթերը ներկայացնելու համար` հանձնաժողովի նախագահի կողմից սահմանվող ժամանակում:

11. Հանձնաժողովի նիստը և որոշումների ընդունման հետ կապված քվեարկությունները համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Քվեարկություններն իրականացվում են միայն «կողմ» կամ «դեմ» ձայներով:

13. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև այլ անձինք` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

14. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում են անվանական քվեարկության արդյունքները:

15. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը.

16. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,

բ) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները,

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

17. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները,

բ) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

գ) հանձնաժողովի նիստին մասնակցել չկարողանալու (հարգելի պատճառով) դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրանց կարող են փոխարինել պաշտոնակատարները` հանձնաժողովի անդամի կարգավիճակով:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

բ) հանձնաժողովին է տրամադրում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը,

գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին` ստորագրության,

դ) հաղորդագրություն է տրամադրում լրատվության միջոցներին:

 

IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

19. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

20. Հանձնաժողովի լուծարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունիսի 5-ի N 499 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա

բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացի

կազմակերպման հետագա միջոցառումների

 

.__________________________________________________________________________.

|NN |        Միջոցառման անվանումը        |   Պատասխանատուն   |   Ժամկետը   |

|ը/կ|                                    |                   |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 1 |                2                   |         3         |      4      |

|___|____________________________________|___________________|_____________|

| 1.|Նախկին խորհրդատուների հետագա        |ՀՀ էներգետիկայի    |30.05.2001 թ.|

|   |մասնակցության նպատակահարմարության   |նախարարություն     |             |

|   |հարցի վերլուծում`                   |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |                                    |էկոնոմիկայի        |             |

|   |   ֆինանսական խորհրդատուի           |նախարարություն     |             |

|   |                                    |ՀՀ արդարադատության |             |

|   |   իրավական խորհրդատուի             |նախարարություն     |             |

|   |                                    |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |Խորհրդատուներին վճարում կատարելու   |էկոնոմիկայի        |             |

|   |խնդրի լուծում                       |նախարարություն     |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 2.|Էլեկտրաէներգիա բաշխող               |ՀՀ էներգետիկայի    |20.06.2001 թ.|

|   |ընկերությունների նախկին             |նախարարություն     |             |

|   |մասնավորեցման գործընթացի մասին      |ՀՀ արդարադատության |             |

|   |հաշվետվությունը և  նոր մրցույթի     |նախարարություն     |             |

|   |պայմանները ՀՀ կառավարություն        |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |ներկայացնելը                        |էկոնոմիկայի        |             |

|   |                                    |նախարարություն     |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 3.|Էլեկտրաէենրգիա բաշխող               |ՀՀ էներգետիկայի    | 1.07.2001 թ.|

|   |ընկերությունների առաքված            |նախարարություն     |             |

|   |էլեկտրաէներգիայի դիմաց 100 տոկոս    |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |վճարումների մեխանիզմի ներդրում`     |էկոնոմիկայի        |             |

|   |հաշվի առնելով քրոնիկ չվճարող        |նախարարություն     |             |

|   |սպառողների (խմելու և  ոռոգման ջուր, |(համագործակցելով   |             |

|   |քաղաքային էլեկտրատրանսպորտ,         |ՀՀ էներգետիկայի    |             |

|   |«Նաիրիտ») հաշվառման մեխանիզմը       |կարգավորող         |             |

|   |                                    |հանձնաժողովի հետ)  |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 4.|Էլեկտրաէներգիա բաշխող               |ՀՀ արդարադատության |20.07.2001 թ.|

|   |ընկերությունների մասնավորեցման մասին|նախարարություն     |             |

|   |և  այլ օրենքներում կատարվելիք       |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |անհրաժեշտ փոփոխությունների և        |էկոնոմիկայի        |             |

|   |լրացումների մասին օրենքների         |նախարարություն     |             |

|   |նախագծերը մշակելը և  ՀՀ             |ՀՀ էներգետիկայի    |             |

|   |կառավարության քննարկմանը            |նախարարություն     |             |

|   |ներկայացնելը                        |                   |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 5.|Էլեկտրաէներգիա բաշխող               |ՀՀ արդարադատության |25.07.2001 թ.|

|   |ընկերությունների մասնավորեցման      |նախարարություն     |             |

|   |մրցութային փաստաթղթերի նախագծերը    |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |մշակելը և  ՀՀ կառավարության         |էկոնոմիկայի        |             |

|   |քննարկմանը ներկայացնելը             |նախարարություն     |             |

|   |                                    |ՀՀ էներգետիկայի    |             |

|   |                                    |նախարարություն     |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 6.|Էլեկտրաէներգիա բաշխող               |                   |             |

|   |ընկերությունների մասնավորեցման      |                   |             |

|   |նախապատրաստական հետևյալ             |                   |             |

|   |աշխատանքների իրականացում`           |                   |             |

|   |ա) էլեկտրաէներգիա բաշխող            |ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |ընկերությունների կողմից կնքված այն  |նախարարություն     |             |

|   |բոլոր պայմանագրերի գույքագրում,     |                   |             |

|   |որոնք վերաբերում են էլեկտրաէներգիա  |                   |             |

|   |բաշխող ընկերություններին ապրանքների |                   |             |

|   |ու ծառայությունների մատուցմանը      |                   |             |

|   |                                    |                   |             |

|   |բ) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ |ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |գույքի կադաստրի պետական կոմիտեի     |նախարարություն     |             |

|   |մարմիններում էլեկտրաէներգիա բաշխող  |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |ընկերությունների հիմնական միջոցների |էկոնոմիկայի        |             |

|   |գրանցման ավարտ                      |նախարարություն     |             |

|   |                                    |                   |             |

|   |գ) ՀՀ օրենսդրությանը                |ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |համապատասխանեցնելու առումով բոլոր   |նախարարություն     |             |

|   |կոլեկտիվ պայմանագրերի վերանայում    |ՀՀ արդարադատության |             |

|   |                                    |նախարարություն     |             |

|   |դ) էլեկտրաէներգիա բաշխող            |                   |             |

|   |ընկերությունների կողմից և  նրանց դեմ|ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |հարուցված ու դատական վարույթում     |նախարարություն     |             |

|   |գտնվող բոլոր գործերի գույքագրում    |                   |             |

|   |                                    |                   |             |

|   |ե) առկա և  հնարավոր վիճահարույց     |ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |դեպքերի հստակեցում և  բացահայտում`  |նախարարություն     |             |

|   |կապված հիմնական միջոցների           |                   |             |

|   |սեփականության իրավունքի հետ         |                   |             |

|   |                                    |                   |             |

|   |զ) էլեկտրաէներգիա բաշխող            |ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |ընկերությունների գույքի բոլոր       |նախարարություն     |             |

|   |հիմնավորված և  անհրաժեշտ            |                   |             |

|   |դուրսգրումների իրականացում          |                   |             |

|   |                                    |                   |             |

|   |է) էլեկտրաէներգիա բաշխող            |ՀՀ էներգետիկայի    |30.07.2001 թ.|

|   |ընկերությունների բոլոր դեբիտորական  |նախարարություն     |             |

|   |և  կրեդիտորական պարտքերի` հուլիսի   |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |1-ի դրությամբ, գույքագրում,         |էկոնոմիկայի        |             |

|   |գույքագրված դեբիտորական և           |նախարարություն     |             |

|   |կրեդիտորական պարտքերի աստիճանական   |                   |             |

|   |հավաքագրման և  բաշխման մեխանիզմի    |                   |             |

|   |մշակում                             |                   |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 7.|Պետական երաշխիքով անխափան և         |ՀՀ ֆինանսների և    | 1.08.2001 թ.|

|   |անընդհատ էլեկտրամատակարարում        |էկոնոմիկայի        |             |

|   |պահանջող սպառողների ցանկի կազմում   |նախարարություն     |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 8.|Էլեկտրաէներգիա բաշխող               |ՀՀ ֆինանսների և    | 1.08.2001 թ.|

|   |ընկերություններին արտոնյալ          |էկոնոմիկայի        |             |

|   |սպառողների վճարումների դիմաց        |նախարարություն     |             |

|   |միասնական գանձապետական հաշվից       |                   |             |

|   |գումարներ գանձելու անվիճելի         |                   |             |

|   |իրավունքով ապահովում                |                   |             |

|___|____________________________________|___________________|_____________|

| 9.|Կարևոր  պաշտպանական նշանակություն   |ՀՀ էներգետիկայի    | 1.09.2001 թ.|

|   |ունեցող ռազմական օբյեկտների         |նախարարություն     |             |

|   |էլեկտրասնման սխեմաների մշակում      |ՀՀ ֆինանսների և    |             |

|   |                                    |էկոնոմիկայի        |             |

|   |                                    |նախարարություն     |             |

|   |                                    |ՀՀ պաշտպանության   |             |

|   |                                    |նախարարություն     |             |

|   |                                    |(համագործակցելով   |             |

|   |                                    |ՀՀ էներգետիկայի    |             |

|   |                                    |կարգավորող         |             |

|   |                                    |հանձնաժողովի հետ)  |             |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.2001
N 499
Որոշում