Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0491.040601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2001 թվականի N 491

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետև` գնորդ):

1.2. Մասնավորեցման ենթակա «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 106380 հազ. դրամ է, որը համապատասխանում է 10638 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 26595 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.4. «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 74603 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 15194 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 19314 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7988 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 19226 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների գծով` 2323 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 10558 հազ. դրամ:

1.5. Բաժնետոմսերի վաճառքի գինը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից մեկամսյա ժամկետում:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր:

1.7. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել ընկերության կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) մարել մասնավորեցման պայմանագրի հաշվապահական կնքման պահի դրությամբ «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահական հաշվեկշռում արտացոլված ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունները և արտադրությունում ներդնել 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) որպես սոցիալական երաշխիք` մինչև 2001 թվականի ավարտն ապահովել 125 աշխատատեղ, մինչև 2002 թվականի ավարտը` 150 աշխատատեղ և մինչև 2003 թվականի ավարտը` 200 աշխատատեղ ապահովելով առնվազն 20 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձ:

1.8. «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) «ԿամԱԶ-5321» մակնիշի, 95-03 ԱԴԶ պետհամարանիշի ավտոմեքենան (հաշվեկշռային արժեքը` 7,778 հազ. դրամ) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տնօրինությանը.

բ) 96.328 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը (ցանկը կցվում է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

գ) նախկին հիդրոկայանի շենքը (տարածքը` 291,4 քառ. մ, հաշվեկշռային արժեքը` 82,0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 36987 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Խորանաշատ» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 8460 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 8460 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մեկնարկային գինը 6768 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6768 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 28527 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 786 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 26196 հազ. դրամ, այդ թվում`

տույժ` 25774,3 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1105 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 440 հազ. դրամ:

2.6. «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել «Խորանաշատ» բաց բաժնետիրական ընկերություն հայտարարագրի գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Սահմանել «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված, հաշվեկշռային մեթոդով գնահատված նախկին հիդրոկայանի շենքի արժեքը` 1609 հազ. դրամ:

3.2. «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված նախկին հիդրոկայանի շենքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հայտնի գնորդին` Արմեն Մեժլումյանին (անձնագիր` N AF 0234462) (այսուհետև` գնորդ):

3.3. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գինը` 403 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 25 տոկոսին:

3.4. Մասնավորեցման գույքի վաճառքի գինը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում:

3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել «Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված գույքի մասնավորեցման մասին պայմանագիր:

3.6. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) մասնավորեցման պայմանագրի կնքման պահից մեկ տարվա ընթացքում ավարտել ՀԷԿ-ի վերականգնման աշխատանքները.

բ) 2001-2002 թվականներին հիմնական միջոցների (նոր տեխնոլոգիաներ, սարքավորումներ) ձեռքբերման համար ներդնել 90000 հազ. դրամ.

գ) ապահովել 7 աշխատատեղ` յուրաքանչյուրը 70 հազ. դրամ ամսական աշխատավարձով:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 99120 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» ԳԱՁ փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 91056 հազ. դրամ, որը համապատասխանում է 91056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 72845 հազ. դրամ է, որը համապատասխանում է 72845 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 18211 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.5. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» ԳԱՁ փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 8064 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 101 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով 1730 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5788 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 5 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 440 հազ. դրամ:

4.6. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» ԳԱՁ փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների թվի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 235931 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (Շիրակի 76 հասցեում գտնվող շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակիցը):

5.2. Սահմանել «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 202780 հազ. դրամ, որը համապատասխանում է 202780 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 50695 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5.4. «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 33151 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 11000 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4083,5 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3042 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 8416 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 6000 հազ. դրամ.

այլ պարտավորություններ` 108 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների գծով` 501,5 հազ. դրամ:

5.5. «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 4-ից:

 

ՑԱՆԿ

 

«Խորանաշատ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից

առանձնացված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարության տնօրինությանը հանձնված գույքի

 

1. Մետաղյա պահարան` 10 հատ, հաշվեկշռային արժեքը` 8.146 հազ. դրամ

2. Երկդռնանի չհրկիզվող պահարան` 6 հատ, հաշվեկշռային արժեքը` 1.539 հազ.

դրամ

3. Բեռնարկղ-սայլակ` 6 հատ, հաշվեկշռային արժեքը` 2.869 հազ. դրամ

4. Բեռնասայլակ` 2 հատ, հաշվեկշռային արժեքը` 0.641 հազ. դրամ

5. Էլեկտրատելֆեր` 1 հատ, հաշվեկշռային արժեքը` 3.474 հազ. դրամ

6. Մոնտաժային սեղան` 80 հատ, հաշվեկշռային արժեքը` 72.01 հազ. դրամ

7. Մետաղյա բաք` 3 հատ, հաշվեկշռային արժեքը` 0.174 հազ. դրամ

8. Մետաղյա պահակատուն 1 հատ, հաշվեկշռային արժեքը` 7.475 հազ. դրամ

Նշված գույքի ընդհանուր հաշվեկշռային արժեքը` 96.328 հազ. դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2001
N 491
Որոշում