040.0492.040601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2001 թվականի N 492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սահմանել 525215 դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Լալվար» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թիվը` 525 հատ` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի թիվը 270 հատ է (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության բաժնետոմսերի 51,48 տոկոսը պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր են):
1.2. Հաշվեկշռային մեթոդով 41247 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լալվար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնետոմսերի սեփականատերերին:
1.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 16098 հազ. դրամ` յուրաքանչյուրը 59622 դրամ գնահատված արժեքով:
1.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 4025 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
1.5. «Լալվար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 10238 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ փոխառություններ` 100 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 580 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3743 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 66 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 189 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 3826 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 1734 հազ. դրամ:
1.6. «Լալվար» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 146926 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սլացք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության բաժնետոմսերի 38,42 տոկոսը պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր են):
2.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը` 40598 հազ. դրամ, որը համապատասխանում է 5544 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 7323 դրամ գնահատված արժեքով:
2.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 10150 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
2.4. «Սլացք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 41258 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3535 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1434 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 936 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 34217 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 626 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 510 հազ. դրամ:
2.5. «Սլացք» փակ բաժնետիրական ընկերության` 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 575 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
2.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Սահմանել 45161 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թիվը` 45161 հատ` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի թիվը 28519 հատ է (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության բաժնետոմսերի 63,15 տոկոսը պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն են):
3.2. Հաշվեկշռային մեթոդով 255689 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը` 78434 հազ. դրամ` յուրաքանչյուրը 2750 դրամ գնահատված արժեքով:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 19609 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
3.5. «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 131487 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1767 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 11066 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 5961 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 774 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով`92136 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2006 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 14373 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 3404 հազ. դրամ:
i
3.6. «Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 14191,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
(կետ 3.6 խմբ. 06.09.01 թիվ 821 որոշում)
3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 581 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված թիվ 4 ԱԼԿ-ի (լցակայանի) գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Սաշա Սինանյանին (անձնագիր` AA 0285493, հասցեն` քաղ. Գավառ, Միքայելյան 3-րդ նրբանցք, տուն 17) (այսուհետև` գնորդ):
4.2. Սահմանել N 4 ԱԼԿ-ի գույքի վաճառքի գինը` 291 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքի 50 տոկոսին:
4.3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի նոր սեփականատիրոջ հետ հողի օգտագործման պայմանագրի կնքումը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել N 4 ԱԼԿ-ի գույքի մասնավորեցման պայմանագիր:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 4-ից: