ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2020 թվականի N 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի N 953-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1673-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «տարածքի եզրին» բառերից հետո լրացնել «, սանիտարապաշտպանական գոտու սահմանի եզրին» բառերով և հանել «(կամ)» բառը.
i
2) հավելվածի «Սահմանային թույլատրելի արտանետումների (ԽԹԱ) նորմատիվների/չափաքանակների նախագծերի կազմի ու բովանդակության» ուղեցույցի 7-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՂՅՈՒՍԱԿ 4.
Օդերևութաբանական բնութագիրը և գործակիցները, որոնք բնորոշում են բնակելի տարածքի մթնոլորտում վնասակար նյութերի ցրման պայմանները
._____________________________________________________________________.
|Բնութագրերի անվանումները |Մեծությունը|
|_________________________________________________________|___________|
|Մթնոլորտի ստրատիֆիկացիայի գործակիցը | 200|
|_________________________________________________________|___________|
|Տեղանքի ռելիեֆի գործակիցը (հաշվարկված համաձայն | |
|կողմնորոշչի) | |
|_________________________________________________________|___________|
|Տարվա ամենաշոգ ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանը | |
|T oC * | |
|_________________________________________________________|___________|
|Միջին տարեկան քամիների վարդը 8 ուղղություններով (ռումբ %)| |
|_________________________________________________________|___________|
|Քամու բազմամյա միջին արագությունը (մ/վրկ), որը հնարավոր է| |
|20 տարին մեկ անգամ (5% ապահովվածությամբ) | |
|_________________________________________________________|___________|
|Քամու բազմամյա միջին առավելագույն արագությունը (մ/վրկ), | |
|որը հնարավոր է 20 տարին մեկ անգամ (5% ապահովվածությամբ) | |
._____________________________________________________________________.
* Շրջակա միջավայրի լիազոր մարմնի կողմից սահմանված և նրա ենթակայությամբ գործող կազմակերպության կողմից».
3) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) վնասակար նյութերի ցրման հաշվարկի հակիրճ արդյունքները
Առանձին հավելվածով ներկայացվում է վնասակար նյութերի արտանետումների ցրման հաշվարկը, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված համակարգչային ծրագրերի հիման վրա: Վնասակար նյութերի ցրման հաշվարկի մակերեսը պետք է ընդգրկի մինչև 0,05 ՍԹԽ աղտոտվածությամբ տարածքները, ընդ որում, արտանետման աղբյուրները պետք է տեղադրվեն ցրման հաշվարկի համար ընդունված մակերեսի կենտրոնական մասում, իսկ ցանցի քայլը պետք է թույլ տա գնահատելու աղտոտվածությունն արտանետող կազմակերպության տարածքի եզրին, սանիտարապաշտպանական գոտու սահմանի եզրին և ամենամոտ բնակելի տարածքներում:
Եթե նախատեսված է արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ապա ներկայացվում է նաև միջոցառումն իրականացնելուց հետո ենթադրվող արտանետման չափաքանակի վրա հիմնված հաշվարկը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 24
Երևան