(ուժը կորցրել է 02.04.2024 թիվ 22-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 57-Ն
«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հողերի բարելավման մասին» Ձև 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հողերի բարելավման մասին» Ձև 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 98 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 57-Ն որոշման
ՁԵՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
առ 1 հունվարի 20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
Բաժին 1. Բարելավման կարիք ունեցող հողերի բաշխվածությունն ըստ դրանց նպատակային նշանակության
հեկտար
._______________________________________________________________________
| |Հողերն ըստ |Ընդ-|Հողեր, որոնք բարելավման կարիք ունեն |
| |նպատակային |հա- |___________________________________________|
| |նշանակության |նուր|ընդա-| այդ թվում` |
| | |տա- |մենը |_____________________________________|
| | |րած-| |հողատար- |աղա-|երկ- |ալկա-|խախտ-|գեր-|
| | |քը | |ված |կալ-|րոր- |լիաց-|ված |խո- |
| | | | |_________|ված |դային|ված | |նա- |
| | | | |քա- |ջրից| |աղա- | | |վա- |
| | | | |մուց| | |կալ- | | |ցած |
| | | | | | | |ված | | | |
| | | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|1 |Գյուղատնտեսական| | | | | | | | | |
| |նշանակության | | | | | | | | | |
| |հողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|1.1 |վարելահողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|1.2 |բազմամյա | | | | | | | | | |
| |տնկարկներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|1.3 |խոտհարքներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|1.4 |արոտավայրեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|1.5 |այլ հողատեսքեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|2 |Ոռոգվող հողեր | | | | | | | | | |
| |(տող 1-ից) | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|3 |Բնակավայրերի | | | | | | | | | |
| |հողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|3.1 |տնամերձ և | | | | | | | | | |
| |այգեգործական | | | | | | | | | |
| |հողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4 |Հատուկ | | | | | | | | | |
| |պահպանվող | | | | | | | | | |
| |տարածքների | | | | | | | | | |
| |հողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.1 |բնապահպանական | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.1.1|արգելոցներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.1.2|արգելավայրեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.1.3|ազգային պարկեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.2 |առողջարարական | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.3 |հանգստի համար | | | | | | | | | |
| |նախատեսված | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|4.4 |պատմական և | | | | | | | | | |
| |մշակութային | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|5 |Անտառային | | | | | | | | | |
| |հողեր, ընդամենը| | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|5.1 |անտառներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|5.2 |թփուտներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|5.3 |վարելահողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|5.4 |խոտհարքներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|5.5 |արոտներ | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|6 |Ջրային հողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|7 |Պահուստային | | | | | | | | | |
| |հողեր | | | | | | | | | |
|_____|_______________|____|_____|____|____|____|_____|_____|_____|____|
|8 |Ընդամենը | | | | | | | | | |
._______________________________________________________________________
._____________________________________________.
| |Հողերն ըստ | |
| |նպատակային |_______________________|
| |նշանակության | այդ թվում` |
| | |_______________________|
| | |քար-|թա- |ճահ-|անա-|այլ|
| | |քա- |փոն-|ճա- |պա- | |
| | |րոտ |նե- |ցած |տաց-| |
| | | |րով | |ված | |
| | | |աղ- | | | |
| | | |տոտ-| | | |
| | | |ված | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
| Ա | Բ | 10 | 11 | 12 | 13 | 14|
|_____|_______________|____|____|____|____|___|
|1 |Գյուղատնտեսական| | | | | |
| |նշանակության | | | | | |
| |հողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|1.1 |վարելահողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|1.2 |բազմամյա | | | | | |
| |տնկարկներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|1.3 |խոտհարքներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|1.4 |արոտավայրեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|1.5 |այլ հողատեսքեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|2 |Ոռոգվող հողեր | | | | | |
| |(տող 1-ից) | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|3 |Բնակավայրերի | | | | | |
| |հողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|3.1 |տնամերձ և | | | | | |
| |այգեգործական | | | | | |
| |հողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4 |Հատուկ | | | | | |
| |պահպանվող | | | | | |
| |տարածքների | | | | | |
| |հողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.1 |բնապահպանական | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.1.1|արգելոցներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.1.2|արգելավայրեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.1.3|ազգային պարկեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.2 |առողջարարական | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.3 |հանգստի համար | | | | | |
| |նախատեսված | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|4.4 |պատմական և | | | | | |
| |մշակութային | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|5 |Անտառային | | | | | |
| |հողեր, ընդամենը| | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|5.1 |անտառներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|5.2 |թփուտներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|5.3 |վարելահողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|5.4 |խոտհարքներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|5.5 |արոտներ | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|6 |Ջրային հողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|7 |Պահուստային | | | | | |
| |հողեր | | | | | |
|_____|_______________|____|____|____|____|___|
|8 |Ընդամենը | | | | | |
._____________________________________________.
Բաժին 2. Հողերի պահպանության և վերականգնման միջոցառումներ
._____________________________________________________________________.
| |Միջոցառումների անվանումը |Ընդամենը|
|______________________|_____________________________________|________|
| Ա | Բ | 1 |
|______________________|_____________________________________|________|
|1. Ագրոտեխնիկական և |1.1. ոռոգում | |
|հիդրոտեխնիկական |_____________________________________|________|
|միջոցառումներ, հա |1.2. չորացում | |
| |_____________________________________|________|
| |1.3. հակասելավային և հողատարման | |
| |միջոցառումներ | |
| |_____________________________________|________|
| |1.4. հողի մաքրում թփուտներից, քարերից| |
| |և թափոններից | |
| |_____________________________________|________|
| |1.5. հողերի վերականգնում | |
| |(ռեկուլտիվացիա) | |
| |_____________________________________|________|
| |1.6. հանված է հողի բերրի շերտ | |
| |_____________________________________|________|
| |1.7. հողերի աղազերծում | |
| |_____________________________________|________|
| |1.8. այլ (նշել) | |
| |_____________________________________|________|
| |1.9. | |
| |_____________________________________|________|
| |1.10. | |
|______________________|_____________________________________|________|
|2. Քիմիական և |2.1. պարարտանյութերի|2.1.1. օրգանական| |
|կենսաբանական |օգտագործում, կգ/հա |________________| |
|միջոցառումներ | |2.1.2. հանքային | |
| |_____________________________________| |
| |2.2. թունաքիմիկատների և պեստիցիդների| |
| |օգտագործում, կգ/հա | |
| |_____________________________________|________|
| |2.3. այլ (նշել) | |
| |_____________________________________|________|
| |2.4. | |
| |_____________________________________|________|
| |2.5. | |
|______________________|_____________________________________|________|
|3. Հողերի պահպանության|3.1. հողատարման կանխման | |
|և արդյունավետ |հիդրոտեխնիկական կառուցվածքներ | |
|օգտագործման համար |_____________________________________|________|
|կատարված ծախսերը, |3.2. հակասելավային կառուցվածքներ | |
|հազ. դրամ |_____________________________________|________|
| |3.3. դարավանդների ստեղծում | |
| |_____________________________________|________|
| |3.4. դաշտապաշտպան անտառաշերտերի | |
| |հիմնում | |
| |_____________________________________|________|
| |3.5. հողերի վերականգնում | |
| |(ռեկուլտիվացիա) | |
| |_____________________________________|________|
| |3.6. այլ (նշել) | |
| |_____________________________________|________|
| |3.7. | |
| |_____________________________________|________|
| |3.8. | |
._____________________________________________________________________.
Նշումներ`
Ղեկավար` _____________________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող` _____________________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»____________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 57-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հողերի բարելավման մասին» Ձև 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար և ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
II. ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
6. Գյուղատնտեսական նշանակության հողերը` գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքեր են (տող 1 = տող 1.1 + տող 1.2 + տող 1.3 + տող 1.4 + տող 1.5):
7. Հատուկ պահպանվող տարածքների հողերը` գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերն են, որոնց համար սահմանված է հատուկ իրավական ռեժիմ (տող 3 = տող 3.1 + տող 3.2 + տող 3.3 + տող 3.4):
8. Անտառային հողերը` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար նախատեսված հողերն են (տող 4 = տող 4.1 + տող 4.2 + տող 4.3 + տող 4.4 + տող 4.5):
9. Ջրային հողեր` ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցրած, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներն են:
10. Պահուստային հողեր` համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողեր, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերն են:
11. Հողատարված քամուց` այն հողերն են, որոնք քայքայվում են քամու ազդեցության ներքո (հողմային էրոզիա-դեֆլյացիա):
12. Հողատարված ջրից` այն հողերն են, որոնք քայքայվում են ջրի ազդեցության ներքո (ջրային էրոզիա):
13. Աղակալված` այն հողերն են, որոնք իրենց պրոֆիլում պարունակում են գյուղատնտեսական մշակաբույսերի համար թունավոր քանակությամբ հեշտ լուծվող աղեր (աղուտներ, աղակալված հողեր, ալկալիներ):
14. Երկրորդային աղակալված` այն հողերն են, որտեղ գյուղատնտեսական մշակաբույսերի համար վնասակար աղերի կուտակման գործընթացը պայմանավորված է մարդու սխալ տնտեսական գործունեությամբ (ջրման տեխնիկա, ռեժիմների խախտման արդյունքում գետնաջրերի մակարդակի բարձրացում, ոռոգում հանքայնացված ջրերով և այլն):
15. Ալկալիացված` այն հողերն են, որոնք կլանված վիճակում պարունակում են մեծ քանակությամբ փոխանակային նատրիում (երբեմն նաև մագնեզիում) իլյուվիալ հորիզոնում:
16. Խախտված` ընդերքի հանույթների հետևանքով (քարհանքեր, օգտակար հանածոների բաց հանքեր և այլն) վնասված հողատարածություններն են, ինչպես նաև, հողատարածքներն են, որոնք ծածկված են արդյունաբերական թափոններով, լեռնաքիմիական արտադրության լիցքերով և այլն: Սրանք շահագործումից դուրս եկած և ռեկուլտիվացիայի չենթարկված հողեր են:
17. Գերխոնավացած` այն հողերն են, որոնք ամբողջությամբ հագեցած են ջրով:
18. Քարքարոտ` այն հողերն են, որոնք իրենց պրոֆիլում պարունակում են տարբեր մեծության և ձևի քարեր:
19. Թափոններով աղտոտված` այն հողերն (տարածքներն) են, որոնք աղտոտված են տարբեր աղտոտիչներով (արդյունաբերական, շինարարական, կենցաղային և այլն):
20. Ճահճացած` այն հողերն են, որոնք առաջացել են մակերեսային կամ գրունտային ջրերի ավելցուկային խոնավության պայմաններում հատուկ խոնավասեր (ճահճային) բուսականության ազդեցության ներքո:
21. Անապատացված` այն հողերն են, որտեղ ի հայտ են գալիս անապատային լանդշաֆտներին բնորոշ հատկություններ (ցուցանիշներ): Անապատացումը հողերի (տարածքների) դեգրադացիան է:
22. Սյունակ 1-ում լրացվում է ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած ընդհանուր տարածքները (Կադաստրի կոմիտեի հողային հաշվեկշռային ցուցանիշները):
23. Սյունակ 2-ում լրացվում է բարելավման կարիք ունեցող սյունակներ 3-14-ում նշված հողերի հանրագումարը` սյունակ 2 = սյունակ 3 + սյունակ 4 + սյունակ 5 + սյունակ 6 + սյունակ 7 + սյունակ 8 + սյունակ 9 + սյունակ 10 + սյունակ 11 + սյունակ 12 + սյունակ 13 + սյունակ 14:
24. Տող 7-ը հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության, հատուկ պահպանվող տարածքների, անտառային, ջրային և պահուստային հողերի հանրագումարը` տող 7 = տող 1 + տող 3 + տող 4 + տող 5 + տող 6:
III. ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
25. Սյունակ 1-ի տողեր 1.1 - 1.8-ում լրացվում են հողերի այն տարածքները, որոնց պահպանման համար կատարվել են համապատասխան ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ:
26. Սյունակ 1-ի տողեր 2.1.1-ում և 2.1.2-ում լրացվում են մեկ հեկտարի հաշվով օգտագործվող համապատասխանաբար օրգանական և հանքային պարարտանյութերի քանակները, իսկ տող 2.2-ում` մեկ հեկտարի հաշվով օգտագործվող թունաքիմիկատների և պեստիցիդների քանակները:
27. Սյունակ 1-ի տողեր 3.1 - 3.8-ում լրացվում են հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման համար կատարված համապատասխան ծախսերը: