Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2020 թվականի N 66-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և» բառերը.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. հունվարի 22-ի

N 66-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թ. հոկտեմբերի 7-ի

N 897-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

    Լ. Նանուշյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Շ. Գրիգորյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ս. Գալյան          - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Յ. Բոյաջյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Լ. Քոչարյան        - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր

                         քարտուղարի պարտականությունները կատարող

 

    Հ. Պոդոսյան        - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական

                         ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                         տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)»:  

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.01.2020
N 66-Ա
Որոշում