040.1242.260802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2002 թվականի N 1242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Սահմանել, որ`
ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են կենդանի անձանց, դիակների, մարդու օրգանիզմի կենսաբանական ծագման նմուշների և հետքերի, բժշկական փաստաթղթերի, դատաբժշկական, դատահյուսվածքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատակենսաքիմիական, դատաբջջաբանական, դատաքիմիական, բժշկաքրեագիտական, հանձնաժողովային, համալիր, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների իրականացումը, բժշկության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
բ) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
տնային մահերի դիահերձում,
դիակների բալզամացիա,
դիակների հուղարկավորության նախապատրաստական աշխատանքներ,
բժշկական հետազոտություններ,
գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների պատվերներ,
լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ (կենսաքիմիական (բիոքիմիական), բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական գենետիկական, մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, իմունաբանական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական),
քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային փորձաքննություն, համալիր փորձաքննություն, կենդանի անձանց փորձաքննություն, դատագենետիկական փորձաքննություն, դատաքիմիական փորձաքննություն,
գ) մինչև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպումը` «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրան նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:
(2-րդ կետը փոփ. 11.09.14 թիվ 963-Ն, 09.01.2020 թիվ 1-Ն որոշումներ)
3. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` նրան վերապահելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված լիազորությունները:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին դրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողության գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 1-ամսյա ժամկետում հաստատել`
ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ