040.0460.260501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2001 թվականի N 460
i
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 9-ի «Կարեն Դեմիրճյանի թանգարան պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 9 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կարեն Դեմիրճյանի թանգարան» պետական հիմնարկի զբաղեցրած տարածքի վերակառուցման ու կահավորման ծախսերը` 37352,9 հազ. դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` 2001 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 26-ից: