040.0452.240501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2001 թվականի N 452
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածներին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորումը միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին վերապահել`
ա) Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության պետական կարգավորման իրավասությունը.
բ) Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորման իրավասությունը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:
(որոշումը փոփ. 08.01.09 թիվ 1-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 24-ի N 452 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
.__________________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը |Կատարման | Պատասխանատու |
|ը/կ| |ժամկետը | կատարողները |
|___|__________________________________|____________|______________________|
| 1.|Հայպետատոմհսկողության |մինչև |Հայպետատոմհսկողություն|
| |կանոնադրությունը Հայաստանի |30.06.2001թ.| |
| |Հանրապետության վարչապետի | | |
| |հաստատմանը ներկայացնելը | | |
|___|__________________________________|____________|______________________|
| 2.|Հայպետատոմհսկողության և |մինչև |Հայպետատոմհսկողություն|
| |Հայաստանի Հանրապետության |15.06.2001թ.|ՀՀ առողջապահության |
| |առողջապահության նախարարության | |նախարարություն |
| |միջև ժամանակավոր համաձայնագրի | | |
| |ստորագրում | | |
|___|__________________________________|____________|______________________|
| 3.|Հայաստանի Հանրապետության |մինչև |Հայպետատոմհսկողություն|
| |առողջապահության նախարարությունից |01.07.2001թ.|ՀՀ առողջապահության |
| |Հայպետատոմհսկողությանը իոնացնող | |նախարարություն |
| |ճառագայթման աղբյուրների ու | | |
| |մասնագիտական ճառագայթահարման | | |
| |պետական գրանցամատյանների և դրանց | | |
| |վարման նպատակով ԱԷՄԳ-ից ստացված | | |
| |սարքավորումների ու ծրագրային | | |
| |միջոցների փոխանցում | | |
|___|__________________________________|____________|______________________|
| 4.|Հայաստանի Հանրապետությունում |մինչև |Հայպետատոմհսկողություն|
| |իոնացնող ճառագայթումից |01.09.2001թ.|ՀՀ առողջապահության |
| |պաշտպանության և իոնացնող | |նախարարություն |
| |ճառագայթման աղբյուրների | | |
| |անվտանգության հարցերի վերաբերյալ | | |
| |օրենսդրական ակտերում անհրաժեշտ | | |
| |փոփոխություններ կատարելու և | | |
| |կարգավորող նոր փաստաթղթերի | | |
| |մշակման մասին Հայաստանի | | |
| |Հանրապետության կառավարության | | |
| |որոշման նախագիծը Հայաստանի | | |
| |Հանրապետության կառավարություն | | |
| |ներկայացնելը | | |
|___|__________________________________|____________|______________________|
| 5.|Հայպետատոմհսկողության 2001 թվականի|մինչև |Հայպետատոմհսկողություն|
| |աշխատանքային պլանում |15.06.2001թ.| |
| |փոփոխությունների կատարում | | |
|___|__________________________________|____________|______________________|
| 6.|Հայաստանի Հանրապետությունում |2002թ. |Հայպետատոմհսկողություն|
| |ճառագայթումից պաշտպանության և |1-ին |ՀՀ ֆինանսների և |
| |իոնացնող ճառագայթման աղբյուրների |եռամսյակ |էկոնոմիկայի |
| |անվտանգության կարգավորման նպատակով| |նախարարություն |
| |Հայպետատոմհսկողությունը լրացուցիչ | | |
| |մասնագիտական անձնակազմով և | | |
| |ֆինանսական միջոցներով համալրելը | | |
.__________________________________________________________________________.