Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅ ...

 

 

040.1587.101005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1587-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.12.09 թիվ 1486-Ն, 25.08.11 թիվ 1210-Ն, 12.12.2019 թիվ 1784-Ն որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 17.12.09 թիվ 1486-Ն, 25.08.11 թիվ 1210-Ն, 12.12.2019 թիվ 1784-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 17.12.09 թիվ 1486-Ն, 25.08.11 թիվ 1210-Ն, 12.12.2019 թիվ 1784-Ն որոշումներ)

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների, կցորդների, մաքսային կցորդների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչներ) պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 17.12.09 թիվ 1486-Ն, 25.08.11 թիվ 1210-Ն, 12.12.2019 թիվ 1784-Ն որոշումներ)

2. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:

3. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցները փոխանցվում են ներկայացուցիչների անվամբ բացված առանձին բանկային հաշիվներին:

4. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայն համապատասխան պետական մարմինների ղեկավարների կողմից հաստատված նախահաշիվների` հետևյալ ծախսային ուղղություններով` ներկայացուցչի վարձատրություն, որը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, ընտանիքի անդամների փոխհատուցում, բնակարանի վարձակալման հավելավճար, ինչպես նաև պահպանման այլ ծախսեր (գույքի և տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային և տնտեսական ծախսեր, գործուղման ծախսեր, տրանսպորտի պահպանման կամ վարձակալման ծախսեր, կապի ծախսեր, բժշկական ապահովագրություն, կոմունալ ծախսեր, փոստային ծախսեր, թերթերի բաժանորդագրում, ներկայացուցչական ծախսեր և այլ ծախսեր):

(4-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 512-Ն, 16.03.17 թիվ 261-Ն որոշումներ)

5. Ներկայացուցիչների բնակարանների վարձակալման համար տրամադրվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում սահմանված չափերով` համաձայն ծախսը հիմնավորող փաստաթղթերի:

(5-րդ կետը փոփ. 10.09.09 թիվ 1079-Ն որոշում)

6. Ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ հաստատված չափերի, ընդ որում, ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները վճարվում են ներկայացուցիչների նշանակման օրվանից` ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակաշրջանը:

(6-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 512-Ն, 16.03.17 թիվ 261-Ն որոշումներ)

7. Ներկայացուցիչների ընտանիքների անդամների փոխհատուցման գումարները հաշվարկվում են նրանց` օտարերկրյա պետությունում փաստացի գտնվելու ժամանակաշրջանի համար:

8. Ներկայացուցիչները գործուղվում են իրենց հավատարմագրման տարածքից դուրս` համապատասխան պետական մարմինների ղեկավարների հանձնարարականներով (համաձայնությամբ) և (կամ) համապատասխան դեսպանի ցուցումով, իսկ հավատարմագրման տարածքում` համաձայն ներկայացուցչի գործունեության անհրաժեշտության:

Հավատարմագրման տարածքում գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերը:

Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:

(8-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 512-Ն, 16.03.17 թիվ 261-Ն որոշումներ)

9. Ներկայացուցիչները պահպանման այլ ծախսերի հոդվածներով նախատեսված գումարներն օգտագործելիս, ըստ անհրաժեշտության, կարող են կատարել ներհոդվածային վերաբաշխումներ` առանց համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցնելու:

(9-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 261-Ն որոշում)

10. Ներկայացուցիչների կողմից ինքնուրույնաբար են վարվում հաշվապահական և ֆինանսական գործառույթները, և նրանք պատասխանատվություն են կրում հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար:

11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը համապատասխան պետական մարմնի ղեկավարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:

(11-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 512-Ն, 16.03.17 թիվ 261-Ն որոշումներ)

12. Ներկայացուցիչները հանդիսանում են նյութական պատասխանատու անձինք, և նրանց հետ կնքվում են նյութական պատասխանատվության պայմանագրեր:

13. Ներկայացուցիչները յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին ներկայացնում են նաև առկա երկարաժամկետ օգտագործման ենթակա գույքի ցանկը:

14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքների անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:

(14-րդ կետը լրաց. 14.05.09 թիվ 512-Ն որոշում)

15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`

ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.

ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:

(15-րդ կետը լրաց. 14.05.09 թիվ 512-Ն որոշում)

16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:

(16-րդ կետը լրաց. 14.05.09 թիվ 512-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(եվրո/ԱՄՆ-ի դոլար)

._________________________________________________________________________.

|Հոդվածի|          Հոդվածի անվանումը           | Պլանը |Մուտքերը|Հաշվետու |

|համարը |                                      |       |        |ժամանակա-|

|       |                                      |       |        |շրջանում |

|       |                                      |       |        |կատարված |

|       |                                      |       |        |ծախսերը  |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |Մնացորդ` եռամսյակի սկզբում            |   X   |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |Ստացվել է հաշվետու եռամսյակում        |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |ՀՀ պետական բյուջեից                   |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |Այլ մուտքեր                           |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |Փաստացի ծախսվել է հաշվետու եռամսյակում|       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|   01  |Վարձատրություն,                       |       |        |         |

|       |  այդ թվում`                          |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- աշխատավարձ                          |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- ծառայության հետ կապված ծախսերի      |       |        |         |

|       |ամսական փոխհատուցում                  |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- ընտանիքի անդամների փոխհատուցում     |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|   02  |Բնակարանի վարձակալում                 |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|   03  |Պահպանման այլ ծախսեր,                 |       |        |         |

|       |  այդ թվում`                          |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- գույքի և  տեխնիկայի ձեռքբերում      |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- տրանսպորտի պահպանման (և  (կամ)      |       |        |         |

|       |վարձակալում) և  ապահովագրության ծախսեր|       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- գրասենյակային և  տնտեսական ծախսեր   |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- գործուղման ծախսեր                   |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- կապի ծախսեր                         |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- ապահովագրության ծախսեր              |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- բժշկական ապահովագրություն           |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- կոմունալ ծախսեր                     |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- փոստային ծախսեր                     |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- թերթերի բաժանորդագրում              |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- ներկայացուցչական ծախսեր             |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |- այլ ծախսեր                          |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |Ընդամենը` փաստացի ծախսեր              |       |        |         |

|_______|______________________________________|_______|________|_________|

|       |Մնացորդը` հաշվետու եռամսյակի վերջում  |       |        |         |

._________________________________________________________________________.

 

Կ.Տ.

___________________

                                                     (ներկայացուցիչ)

 

(1-ին ձևը փոփ. 16.03.17 թիվ 261-Ն որոշումն)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(եվրո/ԱՄՆ-ի դոլար)

._________________________________________________________________________.

|Հոդվածի|          Հոդվածի անվանումը         |Պարտքի |   Պարտքի մարման    |

|համարը |                                    |գումարը|     աղբյուրը       |

|       |                                    |       |____________________|

|       |                                    |       |ՀՀ պետական |այլ     |

|       |                                    |       |բյուջեից   |աղբյուր-|

|       |                                    |       |           |ներից   |

|____________________________________________|_______|___________|________|

| Պարտքերը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում  |       |           |        |

|____________________________________________|_______|___________|________|

|   01  |Աշխատավարձ                          |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|   02  |բնակարանի վարձակալում               |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |Պահպանման այլ ծախսեր,               |       |           |        |

|       |  այդ թվում`                        |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |- գրասենյակային և  տնտեսական ծախսեր |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |- գործուղման ծախսեր                 |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |տրանսպորտի պահպանման ծախսեր         |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |կապի ծախսեր                         |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |գույքի և  տեխնիկայի ձեռքբերում      |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |- տրանսպորտի պահպանման (և  (կամ)    |       |           |        |

|       |վարձակալում) և  ապահովագրության     |       |           |        |

|       |ծախսեր                              |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |բժշկական ապահովագրություն           |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |ծառայողական շենքի կոմունալ ծախսեր   |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |փոստային ծախսեր                     |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |թերթերի բաժանորդագրում              |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |ներկայացուցչական ծախսեր             |       |           |        |

|_______|____________________________________|_______|___________|________|

|       |այլ ծախսեր                          |       |           |        |

._________________________________________________________________________.

 

Կ.Տ.

___________________

                                                     (ներկայացուցիչ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2005
N 1587-Ն
Որոշում