Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0050.090204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2004 թվականի N 50-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՈՒ ՇԵՆՔ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 2-3-րդ հարկերը, մարզադահլիճը (327.13 քառակուսի մետր) և 3 ավտոտնակը (111.59 քառակուսի մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանք «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 1-ին հարկը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից օգտագործվող և Գյումրու նախկին N 35 ՄՏՈՒ-ի հաշվեկշռում գտնվող ուսումնական մասնաշենքը (3150 քառակուսի մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

 

(որոշումը փոփ. 12.12.2019 թիվ 1778-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2004
N 50-Ա
Որոշում