ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1699-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 941-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Անվան փոխման համար անունը փոխել ցանկացող չափահաս անձն անձամբ դիմում է ՔԿԱԳ մարմին:».
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից մեկամսյա ժամկետում:».
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը` ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պահպանման վայրերի ՔԿԱԳ մարմիններից ստանում է այն գրառումները, որոնցում անվանափոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, եթե դրանք առկա չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական կառավարման էլեկտրոնային համակարգում: Անվան փոխման մասին դիմումի հետ կապված փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:».
i
5) հավելվածի ամբողջ տեքստում «ՔԿԱԳ տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ՔԿԱԳ մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 2
Երևան