Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 19-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 12-Լ հրամանով հաստատված հավելվածի

i

1) 2.2-րդ ենթախմբի 21-րդ կետում «կադրերի» բառը փոխարինել «կադրային քաղաքականության» բառերով,

2) 3.1-րդ ենթախմբի 4-րդ կետում «կադրերի» բառը փոխարինել «կադրային քաղաքականության» բառերով,

3) 3.1-րդ ենթախմբի 8-րդ կետում «կենտրոնի» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

4) 3.1-րդ ենթախմբի 9-րդ կետում «կադրերի» բառը փոխարինել «կադրային քաղաքականության» բառերով,

5) 3.1-րդ ենթախմբի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատվության և արխիվի բաժնի օպերատիվ հաշվառումների և արխիվի բաժանմունքի գլխավոր մասնագետ»,

6) 3.2-րդ ենթախմբի 243-րդ կետում «կադրերի» բառը փոխարինել «կադրային քաղաքականության» բառերով:

2. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին և ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. հուլիսի 18

Երևան

 

Հրամանը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 19.07.2019 թվականին,

https://www.police.am/resources/police/uploads/files/protocols/5b8f95c61d83e0e4f32148b1a0020da5.pdf

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
18.07.2019
N 19-Լ
Հրաման