Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-348 հրամանագիրը.

i

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-349 հրամանագիրը.

i

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 18-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-553 հրամանագիրը.

i

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագիրը.

i

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագիրը.

i

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունիսի 13-ի «Հանրային խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-157-Ա հրամանագիրը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի 1-ին կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն հրամանագրի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանագրի ընդունմանը հաջորդող օրվանից:

 

    Հանրապետության Նախագահ                 Ս. Սարգսյան

 

2018թ. ապրիլի 5

Երևան

ՆՀ-230-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.04.2018
N ՆՀ-230-Ա
Հրամանագիր