041.0369.160501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2001 թվականի N 369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 340 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Գերմանիա գործուղման մասին» N 340 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետում Գերմանիա գործուղվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը լրացնել «Հ. Սուվարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ» տողով.
i
բ) որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել «իսկ Հ. Սուվարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին» բառերով: