Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐ ...

 

 

040.0908.190808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 908-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄՒՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը և 1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված ու 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 9-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` նրան վերապահելով նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ կողմերի և քարտուղարության հետ հաղորդակցման իրավասությունը:

(1-ին կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված գիտական մարմնի իրավասություն ունեցող միջգերատեսչական խորհրդի ստեղծումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2008
N 908-Ն
Որոշում