040.0591.260507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2007 թվականի N 591-Ն
i
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 17-ի
N 591-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:
i
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
i
3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում` լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է` այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:
(3-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,
2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
i
5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը:
(5-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն 2 ձևի,
2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:
8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը:
III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ
i
9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:
(9-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
i
10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:
(10-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
i
10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:
(10.1-ին կետը լրաց. 25.04.13 թիվ 413-Ն որոշում)
i
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.07.16 թիվ 809-Ն որոշում)
(11-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 413-Ն որոշում)
IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`
1) երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,
2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակն սպառվել է:
i
Ձև N 1
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ
անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և
բնակության վայրը)
Սույնով խնդրում եմ տրամադրել 200_ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերը և հիդրոֆտորածխածինները ներմուծելու անհատական չափաքանակ`
1) ընդամենը` օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր (մաքուր նյութի հաշվարկով) և հիդրոֆտորածխածիններ.
._________________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութը և հիդրոֆտորածխածինը |Ներմուծման |
|ը/կ|_________________________________________________________|անհատական |
| | անվանումը | քիմիական | միջազգային | առևտրային |չափաքանակի`|
| | | բանաձևը | տեխնիկական | անվանումը |խնդրարկվող |
| | | | անվանումը | |քանակու- |
| | | | | |թյունը (կգ)|
|___|______________|_____________|_____________|______________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________|_____________|_____________|______________|___________|
|1. | | | | | |
|___|______________|_____________|_____________|______________|___________|
|2. | | | | | |
|___|______________|_____________|_____________|______________|___________|
|3. | | | | | |
|___|______________|_____________|_____________|______________|___________|
|4. | | | | | |
._________________________________________________________________________.
2) 1-ին կետում նշված քանակության սահմաններում Հայաստանի Հանրապետություն կներմուծվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների խառնուրդները`
ա. մաքուր տեսքով ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ.
._________________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութը և հիդրոֆտորած-|Ներմուծման |
| | խածինը | |Երկիրը, |
|ը/կ|______________________________________________|անհատական |որտեղից |
| | անվանումը | քիմիական |միջազգային |առևտրային |չափաքանակի`|արտա- |
| | | բանաձևը |տեխնիկական |անվանումը |խնդրարկվող |հանվելու է|
| | | |անվանումը | |քանակու- | |
| | | | | |թյունը (կգ)| |
|___|___________|__________|___________|___________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|___________|__________|___________|___________|___________|__________|
|1. | | | | | | |
|___|___________|__________|___________|___________|___________|__________|
|2. | | | | | | |
|___|___________|__________|___________|___________|___________|__________|
|3. | | | | | | |
|___|___________|__________|___________|___________|___________|__________|
|4. | | | | | | |
._________________________________________________________________________.
բ. օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների խառնուրդներ.
._________________________________________________________________________.
|NN |Խառնուրդի |Խառնուրդում պարունակվող` |Ներմուծ- |Օզոնային |Երկիրը, |
|ը/կ|առևտրային |օզոնային շերտը քայքայող |վելիք |շերտը |որտեղից |
| |անվանումը |յուրաքանչյուր նյութի |խառնուրդի|քայքայող |արտա- |
| | |_________________________|ընդհանուր|նյութի |հանվելու է|
| | |միջազգային |տեսակարար|քանակու- |ներմուծման | |
| | |տեխնիկական |կշիռը (%)|թյունը |անհատական | |
| | |անվանումը (և | | (կգ) |չափաքանակի`| |
| | |(կամ) քիմիական | | |խնդրարկվող | |
| | |բանաձևը) | | |քանակու- | |
| | | | | |թյունը (կգ)| |
|___|__________|_______________|_________|_________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|__________|_______________|_________|_________|___________|__________|
|1. | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
| | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
|___|__________|_______________|_________|_________|___________|__________|
|2. | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
| | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
|___|__________|_______________|_________|_________|___________|__________|
|3. | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
| | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
|___|__________|_______________|_________|_________|___________|__________|
|4. | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
| | |_______________|_________|_________|___________| |
| | | | | | | |
._________________________________________________________________________.
._____________________________________.
| ՀՀ շրջակա միջավայրի նախարարության |
_____________________________ | նշումների համար |
(հայտատուի (իրավաբանական անձի | |
ղեկավարի) անունը, ազգանունը |Հայտն ընդունված է 200 թվականի -ին |
կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող .____________________________ Կ.Տ. ___.
ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
--------------------
(ստորագրությունը)
(1-ին ձևը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
Ձև N 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ____
Տրված է _________________________________________________________________
(ներմուծողի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը,
ազգանունը և բնակության վայրը)
այն մասին, որ նրա կողմից 200_ թվականի հունվարի 1-ից մինչև 200_ թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող հետևյալ նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.
._________________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութը և հիդրոֆտորածխածինը |Ներմուծման |
|ը/կ|_________________________________________________________|անհատական |
| | անվանումը |քիմիական բանաձևը |միջազգային տեխնիկական|չափաքանակը`|
| | | | անվանումը |մաքուր |
| | | | |նյութի |
| | | | |հաշվարկով |
| | | | |(կգ) |
|___|_________________|_________________|_____________________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_________________|_________________|_____________________|___________|
|1. | | | | |
|___|_________________|_________________|_____________________|___________|
|2. | | | | |
|___|_________________|_________________|_____________________|___________|
|3. | | | | |
|___|_________________|_________________|_____________________|___________|
|4. | | | | |
|___|_________________|_________________|_____________________|___________|
|5. | | | | |
._________________________________________________________________________.
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
Լիազոր պետական մարմնի ղեկավար __________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տրված է ____ _________ 200 թ.
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 08.04.2021 թիվ 478-Ն որոշում)