ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2019 թվականի N 371-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի`
1) 34-րդ կետի 2-րդ ենթակետում «2019» թիվը փոխարինել «2020» թվով.
i
2) 35-րդ կետի 3-րդ ենթակետում «50» թիվը փոխարինել «100» թվով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` 50 ՄՎտ-ը:».
3) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«36. Սույն կարգի 35-րդ կետի 2-3-րդ կետերով նախատեսված հզորությունները նույն ենթակետերում նշված ժամանակահատվածներում չտրամադրվելու դեպքում չլրացված մասը գումարվում է յուրաքանչյուր հաջորդող ենթակետում նշված ժամանակահատվածի համար նախատեսված հզորություններին` 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կազմելով առավելագույնը 200 ՄՎտ:».
4) 37-րդ կետի 2-րդ ենթակետում «2019» թիվը փոխարինել «2020» թվով.
i
5) 39-րդ կետում «2020» թիվը փոխարինել «2021» թվով:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Ս. Աղինյան