ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2019 թվականի N 1568-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ որոշման (այսուհետ` որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումը`
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին ենթակետով`
i
«33.1) ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` ոստիկանության կառուցվածքի և դրա փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.»:
2. Որոշմամբ հաստատված կառուցվածքում`
1) ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունն ու ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժինը միաձուլել` ստեղծելով ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն.
2) ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը միաձուլել` ստեղծելով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն.
3) ոստիկանության պետի աշխատակազմն անվանափոխել ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության.
i
4) այդ կապակցությամբ` որոշման հավելվածի 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«29. Ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) ոստիկանության շտաբը.
2) ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը.
3) ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը.
4) ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը.
5) ոստիկանության զորքերը.
6) ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչությունը.
7) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն.
8) ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը.
9) ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն).
10) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը.
11) ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
i
3. Որոշմամբ հաստատված կառուցվածքում ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի վարչության գործունեությունը դադարեցնել:
30. Ոստիկանության կենտրոնական ապարատի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) ոստիկանության իրավաբանական վարչությունը.
2) ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունը.
3) ոստիկանության տնտեսական վարչությունը.
4) ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունը.
5) ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը.
6) ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը.
7) ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունը.
8) ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը.
9) ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը.
10) ոստիկանության բժշկական վարչությունը:».
5) ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտն անվանափոխել ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտի և այդ կապակցությամբ որոշման հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտը.»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 30
Երևան