Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՀԱՇՎ ...

 

 

040.1933.250105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2004 թվականի N 1933-Ն

 

ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատման գծով մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաշվարկման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 25-ի

N 1933-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակ.

հատման շրջանառություն` ժամանակահատված, որի ընթացքում վերականգնվում են հասուն և գերհասուն բնափայտի հատված պաշարները.

անտառաշինական նախագիծ` անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված նորմատիվ տեխնիկական փաստաթուղթ.

անտառավերականգնման հատումներ` հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումներ.

բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաև քամուց տապալված, ձյունից ջարդոտված ծառերի` անտառից դուրսբերում.

հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ:

2. Հաշվարկային հատատեղը սահմանում է անտառավերականգնման հատումների և արմատի վրա բնափայտի մթերման հնարավոր տարեկան նորման և հիմք է հանդիսանում հատատեղային ֆոնդի պլանավորման համար:

3. Անտառավերականգնման հատումները պետք է ապահովեն անտառների բանական օգտագործումը, հատման շրջանառության ընթացքում հասուն ու գերհասուն բնափայտի պաշարների ստացումը` պահպանելով հատումների կայուն ծավալները և նպաստելով անտառների արտադրողականության բարձրացման, դրանց վիճակի և բնապահպանական խնդիրների բարելավմանը:

4. Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդում հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորման սահմանվում է անտառաշինական նախագծերով հաստատված երկարաժամկետ (10 տարի) հատատեղային ֆոնդի հիման վրա` անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր կազմակերպության համար` առանձին և գործում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր կազմակերպության համար հատման գծով բնափայտի տարեկան նորման սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահը:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Հաշվեկշռային հատատեղը սահմանվում է անտառավերականգնման հատումների նպատակով` բացառությամբ հատուկ նշանակության (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր) և սոցիալական նշանակության (պատմամշակութային, գիտափորձարարական, քաղաքամերձ) անտառների, ինչպես նաև այն ծառատեսակների, որոնց հատումներն արգելված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Հաշվարկային հատատեղը հաշվարկելիս որոշվում են հատման վայրը (անտառամասը), հատման ենթակա ծառերից ստացվող բնափայտի պաշարը, ծագումը (բարձրաբուն, ցածրաբուն), գլխավոր ծառատեսակի գերակայությունը ծառուտում, հատման տարիքը, հատատեղի մակերեսը և այլ տվյալներ:

7. Բնափայտի մթերման տարեկան նորման (հաշվարկային հատատեղ) սահմանելու համար հիմք են հանդիսանում`

ա) անտառաշինական նախագծերի հիման վրա կազմված անտառների կառավարման պլանները,

բ) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում` մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունները և եզրակացությունները.

գ) անտառների պետական հաշվառման և գույքագրման տվյալները:

8. Հաշվարկային հատատեղը բաշխվում է անտառտնտեսությունների միջև, որոնք դուրս են գրում յուրաքանչյուր հատատեղի համար առանձին անտառահատման տոմս, որի հիման վրա իրականացվում են բնափայտի մթերման աշխատանքները:

9. Բնափայտի մթերման և անտառահատման իրավունք կարող է մրցութային կարգով ձեռք բերել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ` կնքելով համապատասխան անտառօգտագործման պայմանագիր:

10. Բնափայտի մթերման և անտառահատման իրավունքի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կողմից ստեղծվում են մրցութային հանձնաժողովներ:

(10-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

11. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահը:

(11-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

12. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրում որոշման տարեթիվը սխալ է գրված` «2004 թվականի»

փոխարեն գրված է «2005 թվականի»

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2004
N 1933-Ն
Որոշում