Սեղմել Esc փակելու համար:
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆ ...

 

 

040.1846.021202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1846-Ն

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 19.11.14 թիվ 1294-Ն որոշում )

2. Սահմանել, որ`

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները վերապահվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության բնագավառում լիազոր մարմնի գործունեության ապահովումն ու փորձաքննական կենտրոնի լիազորությունների կատարումն է.

3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորություններն են`

ա. փորձաքննական գործընթացին վերաբերող քաղաքականության մշակմանը մասնակցելը,

բ. փորձաքննական գործընթացը կարգավորող իրավական ակտերի մշակմանը մասնակցելը,

գ. իր իրավասության սահմաններում փորձաքննության իրականացումը, փորձաքննական եզրակացության կազմումն ու տրամադրումը,

դ. փորձաքննական գործընթացում պայմանագրային հիմունքներով փորձագետների ներգրավումը,

ե. առնչվող մարմինների հետ անհրաժեշտության դեպքում հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության համաձայնեցումը,

զ. հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցության ապահովումը,

է. տեխնիկական առաջադրանքի կազմումն ու ձեռնարկողին տրամադրումը:

(2-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1294-Ն որոշում )

2.1. Թույլատրել փորձաքննական կենտրոնին իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակը` փորձաքննությանը վերաբերող գրականության, տեղեկատվական նյութերի ու բացիկների պատրաստում և հրատարակում:

(2.1-ին կետը լրաց. 19.11.14 թիվ 1294-Ն որոշում )

3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

«Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության այլ գույքը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

4. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումը և պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 19.11.14 թիվ 1294-Ն որոշում )

(որոշումը փոփ. 19.11.14 թիվ 1294-Ն որոշում )

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1846-Ն
Որոշում