Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ...

 

 

040.0026.140102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2002 թվականի N 26

 

ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական նշանակության, 13-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական արտադրական (իր իրավասության սահմաններում) հողերի օգտագործման արդյունավետության, գյուղատնտեսական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

գ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` հողային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական (իր իրավասության սահմաններում), պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

դ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` հողերի պահպանության, հողային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողերի, 20-րդ հոդվածով սահմանված բնապահպանական հողերի, 25-րդ հոդվածով սահմանված անտառային հողերի օգտագործման բնապահպանական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության, իր իրավասության սահմաններում հողերի պահպանության պետական վերահսկողության մասով.

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` հողային օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված էներգետիկայի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների ու նորմերի սահմանման քաղաքականության մասով.

զ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` հողային օրենսգրքի 16-րդ ու 17-րդ հոդվածներով սահմանված կապի և տրանսպորտի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

է) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` հողային օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված առողջարարական նպատակներով նախատեսված հողերի և սանիտարական (լեռնային սանիտարական) պահպանության գոտիների օգտագործման սանիտարական սահմանափակումների ու նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ը) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը` հողային օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված հանգստի համար նախատեսված հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

թ) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը` հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված պատմական և մշակութային հողերի ու դրանց պահպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ժ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն` հողային օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված ջրային հողերի ու դրանց պահպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` հողային օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման մասով.

ժգ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը` հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում պետության սեփականություն համարվող հողամասերի օտարման մասով:

(1-ին կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

ա) երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ իրենց կանոնադրություններում սույն որոշման առաջին կետին համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) օրենսգրքի 118-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` մինչև 2002 թվականի հունիսի 1-ը ապահովել հողային օրենսգրքի կիրարկումն ապահովող համապատասխան գերատեսչական նորմատիվային ակտերի սահմանված կարգով ընդունումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան հողային օրենսգրքի 3-9-րդ գլուխներով սահմանված հողատեսքերի և գործառական նշանակության հողամասերի դասակարգումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Հողային պաշարների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները` Հայաստանի Հանրապետության օրենքներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2002
N 26
Որոշում